Շտապիր սիրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտապիր սիրել
անգլ.՝ A Walk to Remember
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՀիշարժան ուղի (գիրք)
Թվականհունվարի 23, 2002[1], հոկտեմբերի 31, 2002[2] և 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Շենքման
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի և Hunt Lowry?
Սցենարի հեղինակՆիկոլաս Սփարքս
ԴերակատարներՇեյն Ուեսթ, Մենդի Մուր, Փիթեր Քոյոթ, Դերիլ Հաննա, Լորեն Ջերման, Քլեյն Քրոուֆորդ, Ալ Թոմփսոն, Փաս դե լա Ուերտա, Matt Lutz?, Դևիդ Էնդրյուս և Դևիդ Լի Սմիթ
ՕպերատորՋուլիո Մաքաթ
ԵրաժշտությունMervyn Warren?
ՄոնտաժԷմմա Է․ Հիքոքս
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունDi Novi Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե11 800 000 $[3]
Շահույթ47 494 916 $[3]
Պաշտոնական կայքէջ

Շտապիր սիրել (անգլ.՝ A Walk to Remember), 2002 թվականին նկարահանված ամերիկյան մելոդրամա ժանրի ֆիլմ, նկարահանված է Նիկոլաս Սպարկսի համանուն ստեղծագործության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը երկու երիտասարդների սիրո տխուր պատմություն է։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Լենդոնը (Շեյն Ուեստ), դպրոցում բոլորի կուռքն էր։ Նա անկախ էր, գեղեցկադեմ և իհարկե մեծամիտ, ով ոչ ոքի չէր նկատում իր շուրջբոլորը, այդ թվում իր հետ նույն դպրոցում սովորող մի աղջկա (Մենդի Մուռ)։ Աղջկա անունը Ջեյմի (Մենդի Մուռ) էր։ Նա քաղաքի քահանայի աղջիկն էր, ով դպրոցում սովորում էր գերազանց, երգում էր եկեղեցու երգչախմբում և հաճախում թատերական խմբակ։

Օրերից մի օր Լենդոնի և նրա ընկերների մեղքով տեղի է ունենում դժբախտ պատահար։ Գիշերը մի երիտասարդ, ով ցանկանում էր դառնալ նրանց խմբի անդամ, «կնունքի» ժամանակ բարձրությունից ջուրը ցատկելիս՝ գլուխը հարվածեց ջրի խողովակին։ Դա տեսնելով՝ բոլորը փախուստի դիմեցին։ Երիտասարդին ջրից հանելուց հետո՝ Լենդոնը ևս խուճապահար դիմում է փախուստի, սակայն վթարի ենթարկվելով՝ ձերբակալվում է ոստիկանության կողմից։

Բարեբախտաբար երիտասարդը, ում նա օգնություն էր ցուցաբերել, կենդանի է մնում։ Դպրոցի տնօրենը որոշում է Լենդոնին չհեռացնել դպրոցից՝ նրա առջև դնելով մի շարք պայմաններ։ Նրան հանձնարարում են հավաքարարի փոխարեն հետևել դպրոցի մաքրությանը, հանգստյան օրերին օգնել դասերից հետ մնացող երեխաներին և հաճախել թատերական խմբակ։ Հենց այդ պահից սկսած նրա և Ջեյմիի ճանապարհները սկսում են առավել հաճախակի հատվել։

Շուտով Լենդոնը խնդրում է աղջկան, որպեսզի նա օգնի իրեն բեմականացման իր դերը պատրաստել. աղջիկը համաձայնում է այն պայմանով, որ տղան այդ ողջ ընթացքում պետք է զսպի իրեն և հանկարծ չսիրահարվի աղջկան։ Ինքնավստահ տղան անմիջապես համաձայնում է այդ պայմանին։ Սակայն ժամանակի ընթացքում երկուսի մեջ առկա հակակրանքը վերածվում է համակրանքի, որը երկուսն էլ խուսափում էին ընդունել։ Չցանկանալով նվաստանալ ընկերների մոտ՝ Լենդոնը վիրավորում է Ջեյմին նրանց ներկայությամբ։ Ջեյմին, նեղանալով նրա այդ արարքից, այլևս չի ցանկանում շփվել Լենդոնի հետ։ Ամեն ինչ փոխվում է ներկայացման ժամանակ, որտեղ 2 երիտասարդները խաղում էին գլխավոր դերը։ Բեմադրությունից հետո Լենդոնի ընկերները սկսում են ծաղրել աղջկան, որի պատճառով Լենդոնը վիճում է նրանց հետ և խզում կապերը։ Ժամանակի ընթացքում նրանց միջև համակրանքը մեծանում է, վերածվում սիրո։ Թվում էր, թե ամեն ինչ հրաշալի է, բայց այդ պահին ի հայտ է գալիս իրական ճշմարտությունը։

Լենդոնը իմանում է, որ իր սիրելին ծանր հիվանդ է։ Նա տառապում էր արյան քաղցկեղով։ Սակայն այդ ամենը նրան չի կանգնեցնում։ Նա մնում է աղջկա հետ՝ իրականացնելով նրա վաղեմի երազանքները։ Լենդոնը Ջեյմիին ամուսնության առաջարկ է անում։ Նրանց ամուսնացնում է աղջկա քահանա հայրը, հենց այն նույն եկեղեցում, որտեղ տարիներ առաջ ամուսնացել էին Ջեյմիի ծնողները։ Հարսանեկան արարողությանը ներկա էր Լենդոնի հայրը ում հետ տղան խզել էր կապը ծնողների ամուսանլուծությունից հետո, և միայն Ջեյմիի բարության և սիրո շնորհիվ, հասկանալով իր սխալը, հաշտվում է հոր հետ։ Այդտեղ էին նաև Լենդոնի վաղեմի ընկերները, ովքեր, հասկանալով և գիտակցելով իրենց սխալը, ներողություն էին խնդրել զույգից։

Ամուսնությունից հետո երիտասարդները միասին վայելեցին իրենց երջանիկ ամառը, որից հետո Ջեյմին մահացավ։

Չորս տարի անց Լենդոնը վերադառնում է հայրենի քաղաք։ Նա սովորում էր համալսարանում և պատրաստվում էր բժիշկ դառնալ։ Նա նախ այցելում է Ջեյմիի հորը և նրան հանձնում աղջկա մոր օրագիրը, որը Ջեյմին թողել էր իրեն, որից հետո գնում է նավամատույց, որտեղ նա և Ջեյմին հաճախ էին լինում և հիշում այն բարի ժամանակները, որ անցկացրել էին միասին և որի շնորհիվ նրա կյանքը լիովին փոխվեց։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դերը
Շեյն Ուեսթ Լենդոն Կարտեր
Մենդի Մուր Ջեյմի Սալիվան
Պիտեր Կոյոտ քահանա Սալիվան
Դարիել Հաննա Սինտիա Կարտեր

Ֆիլմի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր սաունդթրեքը կատարում է Մենդի Մուրը (Cry)։

  1. "Cannonball" - The Breeders
  2. "So What Does It All Mean?" - West, Gould, & Fitzgerald
  3. "Empty Spaces" - Fuel
  4. "Lighthouse" - Mandy Moore
  5. "Friday on My Mind" - Noogie
  6. "Anything You Want" - Skycopter 9
  7. "Numb in Both Lips" - Soul Hooligan
  8. "Tapwater" - Onesidezero
  9. "If You Believe" - Rachael Lampa
  10. "No Mercy" - Extra Fancy
  11. "No One" - Cold
  12. "Enough" - Matthew Hager
  13. "Mother, We Just Can't Get Enough" - New Radicals
  14. "Only Hope" - Mandy Moore
  15. "Get Ur Freak On" - Missy Elliott
  16. "Flood" - Jars of Clay
  17. "Dancin' In The Moonlight" - Toploader
  18. "Someday We'll Know" - Mandy Moore and Jonathan Foreman
  19. "Learning to Breathe" - Switchfoot
  20. "All Mixed Up" - 311
  21. "Dare You To Move" - Switchfoot
  22. "You" - Switchfoot
  23. "It's Gonna Be Love" - Mandy Moore
  24. "Only Hope" - Switchfoot
  25. "Cry" - Mandy Moore

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]