Նիկոլայ Տրիյկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տրիյկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1884(1884-08-07)[1][2]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 12, 1940(1940-08-12)[1][2] (56 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
ԳերեզմանQ16409712?
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունAtelier school of Ants Laikmaa?, Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1905) և Էկոլ դը Բո Արթ (1908)
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
 Nikolai Triik Վիքիպահեստում

Նիկոլայ Վոլդեմար Տրիյկ (էստ․՝ Nikolai Voldemar Triik, օգոստոսի 7, 1884(1884-08-07)[1][2], Տալլին, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1940(1940-08-12)[1][2], Տալլին, Էստոնիա), էստոնացի նկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Տրիյկը ծնվել է 1884 թվականին օգոստոսի 7-ին Տալլին քաղաքում։ 1901 թվականին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան ուսումնարան, որտեղ սովորել է կերպարվեստ։ 1905 թվականին ստիպված էր թողնել ուսումը հեղափոխական շարժմանը մասնակցելու համար։

1906 թվականին սովորել է Ի. Բրազի արվեստանոցում, 1908-09 թվականներին՝ Կերպարվեստի խրախուսման միության Նկարչական ուսումնարանում։ 1906 թվականին նա կարճ ժամանակով սովորել է Հելսինկիի «Ատենեում» թանգարանում և Անտս Լայկմաայի արվեստանոցում։ Նույն թվականի վերջին նա մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է École des Beaux-Arts։

1920-1930 թվականներին Նիկոյալ Տրիյկն զբաղվել է մանկավարժությամբ և քիչ է նկարել։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թ., վերադառնալով Էստոնիա, դառնում է Քրիստիան Ռաուդի ու Անտս Լայկմաայի համախոհը. նրանք համոզված էին, որ ազգային ինքնագիտակցության պահպանման երաշխիք կարող է դառնալ հին առասպելների ու ժողովրդական պոեզիայի օգտագործումը։ Քրիստիան Ռաուդի նման Տրիյկը տարվել է նորվեգացի Գ. Մունտեի և ռուս նկարիչներ Ն. Ռերիխի ու Ի. Բիլիբինի արվեստով։ Ներշնչվելով նրանց ստեղծագործություններով՝ Տրիյկը 1909 թվականին ստեղծել է «Լենուկ» կտավը (այդպես էր կոչվում Կալևիպոեգի նավը, որով էպոսի հերոսը ճանապարհվում է դեպի աշխարհի ծայրը)։

Նիկոլայ Տրիյկը հիանալի դիմանկարիչ էր։ Նրա աշխատանքները՝ «Բ. Լինդե» (1909), «Մ. Լևին» (1910), «Ի. Մեննինգ» (1900), ներկայումս պահվում են Գեղարվեստի թանգարանում։ Տրիյկի ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել գերմանական էքսպրեսիոնիստներն ու ֆրանսիացի հետիմպրեսիոնիտները։ Անտս Լայկմաայի (1913) և բանաստեղծ Յուհան Լիյվի (1909, ածուխ) դիմանկարները, «Անտս Լայկմաա» ածխանկարը (նկարել է 1913 թ. Բեռլինում Անտս Լայկմաայի՝ յուղանկարով արված դիմանկարին զուգահեռ), Ա. Տրիյկ-Պիլլուսաարի դիմանկարը (1925, սև և կարմիր մատիտ) նկարչի ամենահաջողված ստեղծագործություններից են։ Նա նաև նկարել է ամբողջ հասակն ընդգրկող նկարներ՝ «Ի. Մեննինգ» (1916), «Լ. Ստրանդման» (1916), «Ն. Սիմսիվարտ» (1919)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Նիկոլայ Տրիյկի արվեստը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տրիյկ» հոդվածին։