Նիկոլայ Ջաղինյան
Նիկոլայ Ջաղինյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1881 |
Ծննդավայր | Կողբ, Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1942 (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Նիկոլայ Սերգեյի Ջաղինյան (հոկտեմբերի 4, 1881, Կողբ, Հայաստան - դեկտեմբերի 22, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին ավարտել է Զարկովի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1922 թվականին Կողբում Ջաղինյանի ղեկավարությամբ կառուցվել է ՀԷԿ։ 1931-1936 թվականներին եղել է «Հայշինտրեստ»-ի կառավարչի տեղակալ և գլխավոր ինժեներ, 1936-1940 թվականներին՝ Կառուցվածքների ԳՀԻ-ի (այժմ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) տնօրենի տեղակալ և գիտնական ղեկավար, դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1940 թվականից աշխատել է Մոսկվայում սկզբում որպես շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների նախագիծ «Սոյուզստրոմպրոյեկտ» հա մամիութենական տրեստի կառավարիչի տեղակալ և գլխավոր ինժեներ, այնուհետև 4 նույն տրեստի Մոսկվայի բաժանմունքի տնօրեն։ Ջաղինյանն առաջադրել և արտադրության մեջ արմատավորել է հորանաձև վառարանում կիրը, պտտվող վառարանում գիպսը բովելու նոր եղանակներ, ստեղծել արհեստական քարերի արտադրության ավտոմատ (այդ աշխատանքների համար ստացել է հեղինակային վկայականներ)[1]։
Զբաղվել է ՀԽՍՀ բնակարանային շինարարություն ինդուստրացման հարցերով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Նիկոլայ Ջաղինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |