Նիկոլայ Կուրսել
Նիկոլայ Կուրսել | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1891 |
Ծննդավայր | Մոլդովա |
Մահացել է | 1938 |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նիկոլայ Պավելի Կուրսել (ապրիլի 20, 1891, Մոլդովա - 1938), հայ խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1919)։
Ծնվել է 1891 թվականի ապրիլի 20-ին Բելցիում (Մոլդովա)։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1922 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով փոխադրվել է Երևան, ուր մինչև 1928 թվականը աշխատել է որպես Հայկոոպի վարչության նախագահ։ 1928-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի սպառկոոպերացիայի վարչության նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։ 1930-1931 թվականներին՝ Անդրֆեդերացիայի ֆինանսների, այնուհետև՝ մատակարարման ժողկոմների տեղակալ։ 1931-1935 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1935-1938 թվականներին ղեկավարել է Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատի շինարարության և շահագործման վարչությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 33)։ |