Նիխորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիխորական
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Մասն էՄարաց աշխարհ
Կարգավիճակգավառ
Մտնում էՆոր Շիրական
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք
Սահմանակցում էՄարի (Նոր Շիրական), Արասխ (Նոր Շիրական), Մահկերտ տուն (Մարաց աշխարհ), Դասն (Մարաց աշխարհ), Այտրվանք (Կորճայք), Այգարք (Կորճայք), Մոթողանք (Կորճայք), Կարթունիք (Կորճայք)

Նիխորական (նաև՝ Նիհորական), գավառ և երկրամաս Մեծ Հայքում, Նոր Շիրականի բդեշխությունում[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը զբաղեցնում էր Տիգրիսի Մեծ Զաբ վտակի հովտից մինչև Նիխորական լեռնաշղթան (Զագրոսի լեռնաշղթան) ընկած տարածությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարում Նիխորական գավառը՝ Նոշիրական, Մահկերտ տուն և Դասն գավառների հետ միասին կազմում էր Մեծ Հայքի Նոր Շիրական բդեշխությունը[2]։ 363 թվականին Նիխորական գավառը անջատվում է Մեծ Հայքից և միացվում է Սասանյան Պարսկաստանի Ադիաբենե նահանգին։ Երկրամասը հիշատակում են Փավստոս Բուզանդը (5-րդ դար), Անանիա Շիրակացին (7-րդ դար) և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 987 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22