Նիլս Ֆինզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Niels ryberg.jpg

Նիլս Ռյուբերգ Ֆինզեն նաև Ֆինսեն (դեկտեմբերի 15, 1860սեպտեմբերի 24, 1904), դանիացի ֆիզիոթերապևտ, լուսաբուժության հիմնադիրը։

1890 թվականին ավարտել է Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է Կոպենհագենի լուսաբուժության ինստիտուտի հիմնադիրն ու դիրեկտորը (1896—1904)։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են լույսի ֆիզիոլոգիական ազդեցությանն օրգանիզմի վրա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրության և դրանք բուժիչ նպատակով օգտագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1903)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png