Նիժպոլիգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիժպոլիգրաֆ
Նիժպոլիգրաֆ գլխավոր շենքը
Նիժպոլիգրաֆ գլխավոր շենքը
Տեսակհրատարակչություն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
ՓողոցՎարվարսկայա փողոց (Նիժնի Նովգորոդ) (32)
Հիմնադրված է1922
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նիժպոլիգրաֆ (ռուս.՝ Нижполиграф), հրատարակչություն Նիժնի Նովգորոդում, տպագիր արտադրանքի առաջատար տարածաշրջանային արտադրող։

Նիժպոլիգրաֆի նոր մասնաշենքը

Շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1905 թվականին առևտրականներ Ռուկավիշնիկովների դինաստիայի միջոցներով։ Մոդեռն ոճի երկհարկանի շենքի նախագիծը մշակել է ճարտարապետ Պավել Դոմբրովսկին։ Շենքի ճակատին եղել է «Միխայիլ և Լյուբով Ռուկավիշնիկովների անվան ջանասերների տուն» մակագրությունը։ Տանը տեղավորվել են ավելի քան 200 մուրացկաններ, որոնք քրտնաջան աշխատանքի համար օրական ստացել են երկու անգամ սնունդ և գիշերակաց։

1960-ական թվականներին կառուցվել են երկու վերին հարկերը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի եկամուտները կազմել են 184.6 միլիոն ռուբլի, ինչը 2006 թվականի համեմատ + 4% աճ ունի։ Ձեռնարկության արտադրությունը` ընդհանուր ծավալի 50%-ը գրքերի արտադրություն, այդ թվում` 12.5 միլիոն կոշտ գրքակազմ, 2.2 միլիոն փափուկ գրքակազմ և 5.8 միլիոն բրոշյուր։ Արտադրության ծավալների 49.8%-ը թերթեր են` 72 միլիոն ռուբլու համար տպագրվել է 70.5 միլիոն տպաքանակ[1]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Նիժպոլիգրաֆում հյուրընկալեց «RESULT/ART» էլեկտրոնային երաժշտության և ժամանակակից արվեստի փառատոնը՝ DJ Food-ի մասնակցությամբ։

2017 թվականի հունիսի 3-ը «Նիժպոլիգրաֆը» դարձել է «Intervals» աուդիո-վիզուալ արվեստի առաջին փառատոնի անցկացման վայր, որի մասնակիցները ժամանել են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և եվրոպական քաղաքներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Деловой Петербург «Нижполиграф» нарастил тиражи // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) /Нижний Новгород/. — 08:55 05 февраля 2008.