Նիա Կյունցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիա Կյունցեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1980(1980-01-18)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Mochudi, Բոտսվանա
Հասակ 1,68 ± 0,001 մետր[2]
Քաշ 59 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Նիա Տշոլոֆելո Կյունցեր (գերմ.՝ Nia Tsholofelo Künzer, հունվարի 18, 1980(1980-01-18)[1][2], Mochudi, Բոտսվանա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի չեմպիոն (2003)[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիա Կյունցերը ծնվել է Մոչուդիում 1980 թվականի հունվարի 18-ին, որտեղ նրա ծնողներն աշխատել են որպես Բոտսվանայի զարգացման օգնության կազմակերպիչներ։ Սվահիլի «Նիա» անունը բառացի թարգմանվում է որպես «Ես ուզում եմ», իսկ տսվանա «Տշոլոֆելո» թարգմանությամբ նշանակում է «հույս»[4]։ Մանկությունն անցկացրել Է Հեսսենի Վեցլար քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբում։ Թիմի կազմում Կյունցերը դարձել է ՈՒԵՖԱ-ի եռակի գավաթակիր (2001/02, 2005/06, 2007/08 մրցաշրջաններ), Գերմանիայի քառակի չեմպիոն (1998/99, 2000/01, 2001/02, 2002/03 մրցաշրջաններ) և Գերմանիայի գավաթի հնգակի հաղթող (2003/04, 2004/05, 2001/02, 2002/23, 2007/08 մրցաշրջաններ)[4]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մայիսի 27-ին Դանիայի դեմ խաղում նորամուտը նշեց ազգային հավաքականի կազմում։ Առաջին գոլը խփել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայի հավաքականի դարպասը[5]։ Նիա Կյունցերը նաև ոսկե գոլի հեղինակ է դարձել 2003 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում[6][7]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2003)[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրանկֆուրտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող (3) 2001/02, 2005/06, 2007/08
  • Գերմանիայի առաջնության հաղթող (4) 1998/99, 2000/01, 2001/02, 2002/03
  • Գերմաիայի գավաթի հաղթող (5) 2003/04, 2004/05, 2001/02, 2002/23, 2007/08

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության հաղթող (1) 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.laureus.com/academy/ambassadors/nia-kunzer
  2. 2,0 2,1 2,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. http://www.hessenschau.de/gesellschaft/bundesverdienstkreuz-an-zwei-hessinnen,kurz-bundesverdienstkreuz-an-zwei-hessinnen-100.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Nia's story». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Players Info Künzer
  6. «ЗОЛОТОЙ» ГОЛ ГЕРМАНИИЧЕМПИОНАТ МИРА-2003
  7. «Футбол. Германия стала чемпионом мира». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիա Կյունցեր» հոդվածին։