Նեղտերևի Դոդոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղտերևի Դոդոնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Ապուզանազգիներ
Տեսակ Նեղտերևի Դոդոնի
Լատիներեն անվանում
Chamaenerion dodonaei


Նեղտերևի Դոդոնի (լատին․՝ Chamaenerion dodonaei), ապուզանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

60 սմ երկարությամբ բազմամյա բույս է։ Տերևները գծային նշտարաձև են, մերկ կամ տակից առսեղմ թավոտ։ Պսակաթերթերը վարդագուն են։ Առէջները 8-ն են, որոնցից չորսը ավելի կարճ և մեկ շարքով դասավորված։ Սռնակը առէջներից թեթևակի երկար է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ստեփանավան, Տաշիր)։ Աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Միջին և Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Փոքր Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրությունների վրա, խոնավ տեղերում, գետերի ափերին։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղտերևի Դոդոնի» հոդվածին։