Նատրիումի հիդրօքսիդ
Նատրիումի հիդրօքսիդը (NaOH), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։
Բովանդակություն |
[խմբագրել] Ֆիզիկական հատկությունները
Նատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե կծու նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով ճապաղում է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։
[խմբագրել] Քիմիական հատկությունները
Նատրիումի հիդրօքսիդը ալկալի է։
Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝
- NaOH + HNO3 = NaNO3 + H2O
Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի (Na2CO3)՝
- 2NaOH + CO2 = Na2CO3 + H2O
Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝
- FeCl3 +3NaOH = Fe(OH)3 + 3NaCl
[խմբագրել] Անվտանգություն
Նատրիումի հիդրօքսիդը ուժեղ կերպով ուտում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։
[խմբագրել] Կիրառումը
Կծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։
[խմբագրել] Տեսեք նաև
[խմբագրել] Աղբյուրներ
Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։