Կալիումի հիդրօքսիդ
Կալիումի հիդրօքսիդը - անօրգանական լուծույթ է, քիմիական բանաձևն է KOH։ Այն հայտնի է նաև կծու կալի և կաուստիկ պոտաշ անվանումներով։ 2005 թվին մոտ 700,000 - 800,000 տոննա կալիումի հիդրօքսիդ է արտադրվել։ Տարեկան NaOH (նատրիումի հիդրօքսիդ) արտադրվում է 100 անգամ ավելի շատ, քան KOH։[1][2][3]
Բովանդակություն |
Հատկությունները [խմբագրել]
Կծու կալինդ պինդ, փխրուն սպիտակ նյութ է։
Հեշտ լուծվում է ջրի մեջ (լուծվում է ավելի լավ, քան կծու նատրոնը)։ Կծու կալին օդից արագ կլանում է ջուր և ածխաթթու գազ։
Կծու նատրոնի նման, կծու կալին փոխազդում է թթուների, թթվային օքսիդների և աղերի հետ՝
- 2 KOH + H2SO4 = K2SO4 + 2H2O
- 2 KOH + CO2 = K2CO3 + H2O
- 2 KOH + CuCl2 = 2 KCl + Cu(OH)2
Օգտագործումը [խմբագրել]
Շատ նպատակների համար կալիումի հիդրօքսիդը և նատրիումի հիդրօքսիդը փոխարինում են մեկը մյուսին, սակայն սովորաբար նատրիումի հիդրօքսիդը ավելի գերադասելի է ավելի էժան լինելու պատճառով։
Կալիումի հիդրօքսիդը հիմնականում օգտագործվում է հեղուկ օճառ և տարբեր տիպի կալիումի միացություններ ստանալու համար։
Այն օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ, քանի որ կալիումի հիդրօքսիդը ռեակցիայի մեջ է մտնում կենդանական յուղերի ճարպերի հետ։
Իր քայքայիչ հատկություների շնորհիվ կալիումի հիդրօքսիդը հաճախ օգտագործվում է դժվար մաքրվող մակերեսների մաքրման և ախտահանման համար։ Կենդանիներից հանված մաշկը մազերից ազատելու համար այն մի քանի ժամով պահում են կալիումի հիդրօքսիդի և ջրի լուծույթի մեջ։
Տեսեք նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
http://en.wikipedia.org/wiki/Potassium_hydroxide
- ↑ H. Schultz, G. Bauer, E. Schachl, F. Hagedorn, P. Schmittinger “Potassium Compounds” in Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry, 2005, Wiley-VCH, Weinheim. Կաղապար:DOI
- ↑ "Caustic Potash." Oxy.com Retrieved on January 24 2008.
- ↑ "Potassium Hydroxide." MSDS Retrieved on January 24