Նավթ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթ
There Will Be Blood
Ֆիլմի պոստերը
Կլինի ագահություն, Կլինի վրեժ
Ժանր դրամա
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 2007
Ռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոն
Պրոդյուսեր Պոլ Թոմաս Անդերսոն
Դանիել Լուպի
ՋոԷնն Սելար
Սցենարիստ(ներ) Էպտոն Սինկեր (վեպ)
Պոլ Թոմաս Անդերսոն
Դերակատարներ Դանիել Դեյ-Լյուիս
Պոլ Դանո
Օպերատոր Ռոբերտ Էլսուիտ
Երաժշտություն Ջոննի Գրինվուդ
Ընկերություն Miramax Films
Տևողություն 158 րոպե
Բյուջե $25.000.000
IMDb ID 0469494
description

Նավթ (անգլերեն՝ There Will Be Blood, որը բառացիորեն թարգմանվում է «Եվ կլինի արյուն») — 2007թ. նկարահանված ամերիկյան ռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմը: 1928թ. գրված Էպտոն Սինկլեիրի «Նավթ» վեպի էկրանավորումը:

Դեպքերը տեղի են ունենում 1920-ականների Կալիֆորնիայում և պատմում են նավթային մագնատ Պլեյնվյուին (Դանիել Դեյ-Լյուիս) պատկանող ընկերության վերելքի մասին: Ֆիլմը արժանացել է երկու «Օսկար» մրցանակի:

Բովանդակություն

[խմբագրել] Սյուժե

Գլխավոր հերոսը — Դանիել Պլեյնվյուն է, ով սեփական ուժերով աղքատ հանքափորից` ով միայնակ էր դաստիարակում տղային, վերածվում է հզոր նավթային մագնատի:

Մի անգամ Պլեյնվյուն իմանում է, որ նահանգի հարավում կա մի փոքր քաղաք, որտեղ նավթը բառացի հոսում է գետնի տակ: Նա իր տղայի հետ գնում է Լիթլ Բոստոն քաղաք, ուր կյանք կա երևի թե միայն քահանա Իլայի եկեղեցում:

Պլեյնվյուն բացում է իր սեփական հանքը և նրանք մեծ հաջողություն են ունենում, սակայն ամեն ինչ սկսում է փոխվել և այնպիսի մարդկային արժեքները, ինչպիսիք են սերը և հավատը, տեղը զիջում են փողին:

[խմբագրել] Դերակատարներ

Դերասան Դեր
Դանիել Դեյ-Լյուիս Դանիել Պլեյնվյու
Պոլ Դանո Իլայ Սանդի
Դիլլոն Ֆրեիզեր երիտասարդ Հ.Վ.Պլեյնվյու
Սինդի ՄակԿալիստեր երիտասարդ Մերի Սանդի
Կոլին Ֆոյ մեծահասակ Մերի Սանդի
Ռասսել Հարվարդ մեծահասակ Հ.Վ.Պլեյնվյու

[խմբագրել] Մրցանակներ

Օսկար (2007)

Ոսկե Գլոբուս (2007)

  • Լավագույն դրամատիկ դերասան — Դանիել Դեյ-Լյուիս

BAFTA (2007)

  • Լավագույն դերասան — Դանիել Դեյ-Լյուիս

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով