Նախկին հասարակաց տներ ճապոնացի զինվորների համար Նանկինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախկին հասարակաց տներ ճապոնացի զինվորների համար Նանկինում
Տեսակմշակութային ժառանգություն և տեսարժան վայր
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՑինխուայ և Նանկին
Ժառանգության կարգավիճակList of State Facilities and Sites Marking the War of Resistance Against Japanese Aggression?
Քարտեզ
Քարտեզ

Նախկին հասարակաց տներ ճապոնացի զինվորների համար Նանկինում, Լիծի ծառուղում գտնվող շենքերի համալիր, որոնք Նանկինի մշակութային ժառանգության պահպանվող վայրեր են (չինարեն՝ 南京市文物保护单位)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի դեկտեմբերին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Նանկինի գրավումից հետո քաղաքում սկսվեցին զանգվածային սպանություններն ու բռնաբարությունները։ Չնայած բռնությունն արգելող հրամանին, զինվորական հրամանատարությունը փաստացի աչք էր փակում զինվորների և սպաների ցանկացած վայրագության վրա։ Կանանց նկատմամբ սեռական բռնությունը դիտվում էր որպես զավթիչների բնականոն վարքագիծ օկուպացված տարածքներում։ Ավելին, գործընթացը վերահսկելու համար ճապոնացիները սկսեցին կազմակերպել հասարակաց տներ, որոնք էվֆեմիստաբար կոչվում էին «սփոփման կայաններ», և որտեղ պահվում էին այսպես կոչված «սփոփման համար կանայք», որոնց ստիպողաբար ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ։ Առաջին նման հասարակաց տունը Նանկինի մոտ բացվել է 1938 թվականին[2]։

Հետագայում Նանկինում բացվել են 40-ից ավելի նման «կայաններ»։ Քանի որ կոնֆուցիական դաստիարակություն ստացած և սեռական բռնության ենթարկված կանայք հաճախ ինքնասպան էին լինում, իսկ վերապրածները նախընտրում էին թաքցնել իրենց ամոթը[2], պատերազմից հետո դժվար էր որոշել «սփոփման կայանների» տեղը Նանկինում, նրանցից շատերը չեն հայտնաբերվել մինչ օրս[3]։

Քաղաքի բարձրակարգ թաղամասում գտնվող յոթ շենքերը, որոնք այն ժամանակ հայտնի էին որպես Պուցին Նոր գյուղ, այժմ՝ Լիծի ծառուղում, միակ «սփոփման կայաններն» են, որոնք բացահայտվել էին ողջ մնացած «սփոփման համար կանանց» վկայություններով[4]։ Հայտնի է, որ թիվ 2 տանը (որը կոչվել է «Սինոնոմե սփոփման կայան» կամ «Արևելյան հյուրանոց») և թիվ 18 տանը (որը կոչվել է «Հայրենի քաղաքի սփոփման կայան») պահվում էին ավելի քան երկու հարյուր կանայք Չինաստանից, Կորեայից և Ճապոնիայից։ Յոթ շենքերից բաղկացած այս համալիրը համարվում է ամենամեծն Ասիայում[1][4]։

21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս պատերազմի ժամանակ որպես ճապոնական «սփոփման կայան» ծառայած մյուս շենքերի մեծ մասը քանդվել է, և 2014 թվականի հունիսի 9-ին որոշում է կայացվել Լիծի պուրակի յոթ շենքերից բաղկացած համալիրը Նանկինի մշակութային ժառանգության պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկելու մասին[1][5]։ Շենքերի համալիրին նոր կարգավիճակ տալը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի պահպանելու ճապոնական միլիտարիզմի քաղաքականությունից տուժած կանանց ողբերգության ապացույցները[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Бывшие публичные дома для японских солдат в Нанкине занесены в список исторических достопримечательностей». Синьхуа. 2014 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  2. 2,0 2,1 Леонид Млечин (2012). «Китай — великая держава номер один?». БХВ-Петербург. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  3. «南京40多处慰安所多数被拆 专家建议立标志碑» (չինարեն). Tencent. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 «'Comfort women' station in Nanjing to get city protection - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  5. «南京一处慰安所旧址被正式认定为市级文保» (չինարեն). Tencent. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  6. 叶真 (2014 թ․ հունիսի 17). «南京利济巷慰安所旧址成文保单位 或打造慰安妇纪念馆» (չինարեն). 南京报业网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.