Նադյա Նոժարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադյա Նոժարովա
Ինքնագրով լուսանկար, 1942 թ․
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունНадя Ножарова
Նաև հայտնի է որպեսկոմսուհի Նադիա դե Նավառո Ֆարբեր
Ծնվել էնոյեմբերի 21, 1916(1916-11-21)
Պլևեն, Բուլղարիա
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մահացել էապրիլի 18, 2014(2014-04-18) (97 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերօպերետ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, ձեռնարկատեր
ԱմուսինAngel Sladkarov?
 Nadya Nozharova Վիքիպահեստում

Նադյա Նոժարովա, կոմսուհի Նադյա դե Նավառո Ֆարբեր[1] (բուլղար․՝ Надя Ножарова, նոյեմբերի 21, 1916, Պլևեն, Բուլղարիայի թագավորություն - ապրիլի 18, 2014, Լոնգ Այլենդ, ԱՄՆ), բուլղարացի օպերետի երգչուհի, դերասանուհի[2][3], ԱՄՆ ձեռնարկատեր, մարդասեր և իսպանական կոմսուհի[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադյա Նոժարովան ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 21-ին Պլևեն քաղաքում։ Հայրը՝ էլեկտրական սարքավորումների վաճառական էր։ Սովորել է Լովեչի Ամերիկյան աղջիկների դպրոցում, այնուհետև վերադարձել է Պլևեն և 1934 թվականին սկսել իր կարիերան «Անգել Սլադկարով» օպերետի թատրոնում, որի հետ շրջագայում է Բուլղարիայով։ Թատերախմբի ցրվելուց հետո հանդես է եկել «Օդեոն», «Բուլղարիա» և «Կորպորատիվ թատրոն» թատրոններում[2]։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, որտեղ վոկալ է պարապում։ Բուլղարիա վերադառնալուց հետո 1942 թվականին նկարահանվում է «Փորձարկում» ֆիլմում[5][3]։

Մահացել է 2014 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Լոնգ Այլենդ կղզում[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին «Անգել Սլադկարով» օպերետի թատրոնում աշխատանքի անցնելուց մի քանի օր հետո Տրոյան վանքում ամուսնանում է Անգել Սլադկարովի հետ[2]։ 1940 թվականին նրանք բաժանվում են[6] և Նադյան ամուսնանում է իսպանացի կոմս Նավառոյի հետ, ով դիվանագետ էր Վատիկանում։ Վերջինիցս էլ ստանում է «կոմսուհի» տիտղոսը։ Ապրել է Մոնտե Կառլոյում։

1949 թվականին ամուսնու մահից հետո տեղափոխվում է ԱՄՆ և 1953 թվականին ամուսնանում Սիդ Ֆարբերի հետ, ով անշարժ գույքի գործակալության սեփականատեր էր[3]։ 1985 թվականին ամուսնու մահից հետո նա ժառանգում է մեծ հարստություն և ամուսնանում Յուրի Ֆարբերի հետ[1]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշարժ գույքի գործակալությունը ղեկավարելու տարիներին նա օժանդակում է բազմաթիվ բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների։ Ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ ներգաղթի գործակալության, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք աջակցում էին հրեա և վենեսուելացի ներգաղթյալներին։ Համագործակցել է նաև Մոնակոյի Կարմիր խաչի, Փարիզի ամերիկյան հիվանդանոցի, Մոնակոյի արքայադստեր Գրեյսի հիվանդանոցի հետ և այլն[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (բուլղ.)  Животът на контеса Надя Фарбер от Плевен. // offnews.bg, 29 April 2014. Посетен на 8 March 2015.
  2. 2,0 2,1 2,2 (բուլղ.) Бончев, Марин. Надя Ножарова – актриса или жертва. // в. "24 часа", 07.04.2009. Посетен на 8 March 2015.
  3. 3,0 3,1 3,2 (բուլղ.) Коларова, Диана. Надя Ножарова, графиня дьо Наваро. // dianakolarova.blogspot.com, 14 October 2010. Посетен на 8 March 2015.
  4. 4,0 4,1 4,2 (անգլ.)  In Memory of Countess Nadia de Navarro-Farber. // dignitymemorial.com. Посетен на 8 March 2015.
  5. (բուլղ.)  In memoriam Надя Ножарова (графиня Надя де Наваро Фарбър) (1918–2014). // Българска национална филмотека. Посетен на 8 March 2015.
  6. (բուլղ.) Ценкова, Искра. Нещо за очите, нещо за ушите, та и за сърцето.... // сп. "Тема". Посетен на 8 March 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադյա Նոժարովա» հոդվածին։