Նադեժդա Պուշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Պուշկինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 2), 1775
ԾննդավայրՍույդա (ավան, Գատչինսկի շրջան), Koporye County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 17 (29), 1836 (60 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանSvyatogorsky Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինՍերգեյ Պուշկին[1]
Ծնողներհայր՝ Օսիպ Գաննիբալ[1], մայր՝ Մարիա Գաննիբալ[1]
ԵրեխաներՕլգա Պավլիշչևա, Ալեքսանդր Պուշկին[1], Լև Պուշկին[2], Նիկոլայ Պուշկին, Սոֆյա Պուշկինա, Պավել Պուշկին, Միխայիլ Պուշկին և Պլատոն Պուշկին

Նադեժդա Օսիպովնա Պուշկինա (ռուս.՝ Надежда Осиповна Пушкина, հունիսի 21 (հուլիսի 2), 1775, Սույդա (ավան, Գատչինսկի շրջան), Koporye County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17 (29), 1836, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Օսիպ Աբրամովիչ Գանիբալի և Մարիա Ալեքսեևնա Պուշկինայի աղջիկը, Ա. Ս. Պուշկինի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ամուսնանալը ապրել է Պետերբուրգում և Կոբրինո կալվածքում, որն ամուսնուց դատարանով ստացել էր մայրը։ Ստացել է տնային լավ կրթություն, լավ տիրապետել է ֆրանսերենին։ Եղել է ուրախ, կենսախինդ, ունեցել է ծանոթների մեծ շրջանակ, իրեն ազատ էր զգում ազնվակրթական միջավայրում։ Շրջապատը հիանում էր նրա գեղեցկությամբ, անվանում էին նրան գեղեցիկ կրեոլուհի՝ աղջկա ծագումը արտասովոր կերպով ընդգծելով։

1796 թվականի սեպտեմբերի 28-ին նա նշանվել է Սերգեյ Լվովիչ Պուշկինի հետ Վոսկրեսենսկի գյուղում՝ Կոբրինոյիի հարևանությամբ։ Ամուսինները միասին ապրել են 40 տարի՝ փոխադարձ սիրով և հոգեպես կապվածությամբ։ Նրանք ունեին ութ երեխա, որոնցի ապրեցին չորսը։ Ալեքսանդրն ամենամեծն էր, ապա՝ Օլգան, Նիկոլայը և Լևը։ Մնացած երեխաները՝ Պավելը, Միխայիլը, Պլատոնը և Սոֆյան, մահացել են փոքր հասակում[3]։

Նադեժդա Օսիպովնան երեխաների հետ վաղ տարիներին խիստ էր։ Ավագ Պուշկինների սիրելի տղան Լևն էր։ Իսկ հարաբերությունները Ալեքսանդր Պուշկինի և նրա մոր միջև միշտ սառն էին։ Ամեն դեպքում և՛ մայրը, և՛ հայրը հպարտանում էին մեծ որդու տաղանդով։

Մոր վերջին հիվանդության ժամանակ Պուշկինը կապվել էր նրա հետ, իսկ նրա մահից հետո կորուստը ծանր տարավ[4]։ Նա միակն էր ամբողջ ընտանիքից, որ ուղեկցեց մոր մարմինը թաղման ժամանակ դեպի Սվյատոգորսկի մենաստան։ Այն ժամանակ նա իր գերեզմանի համար հողակտոր գնեց մոտերքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Последний год жизни Пушкина / Составление, вступительные очерки и примечания В. В. Кунина. — М.: Правда, 1988. — 704 с. — 400 000 экз.
  • Тынянов Ю. «Пушкин». М. 1936.