Նադեժդա Կարպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Կարպովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 9, 1995(1995-03-09)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Յարոսլավլ, Ռուսաստան
Ակումբ՝FC Chertanovo Moscow?, Valencia Féminas CF? և FC Zorky Krasnogorsk?
180 սանտիմետր
Քաշ՝66 կիլոգրամ

Նադեժդա Ալեքսեևնա Կարպովա (ռուս.՝ Наде́жда Алексе́евна Ка́рпова, մարտի 9, 1995(1995-03-09)[1], Յարոսլավլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստուհի, Իսպանիայի Պրիմերայում (բարձրագույն խմբում) հանդես եկող «Էսպանյոլ» (RCD Espanyol Femenino) թիմի և Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի հարձակվող։ Միակ աղջիկն է, որ ընդգրկվել է «Նրանց ընտրել է Մեսսին» (Backed by Messi) նախագծում[2]։ Նախկինում հանդես է եկել ռուսական «Զորկի» և «Չերտանովո»[3], ինչպես նաև իսպանական «Վալենսիա» և «Սևիլիա» թիմերում։

Ռուսաստանի առաջին ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի հունիսին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո-2017 մրցաշարի 5-րդ խմբի որակավորման փուլի Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը և դառնալով գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև Եվրո-2017-ի՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ հետագա հանդիպումներում[4][5]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի կանանց ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր - 2014 թ.
  • Ռուսաստանի կանանց ֆուտբոլի 2016 թ. առաջնության լավագույն ռմբարկու (գոլահար)
  • Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից - 2020

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Կարպովան 2016 թվականից մարզական հագուստի Adidas բրենդի դեմքն է Ռուսաստանում[3], ինչպես նաև Chanel նորաձևության տան ընկերը[6]։ Նրա լուսանկարները տպագրվել են Numero և Harper’s Bazaar ամսագրերում։ Ռուսական զանգվածային լրատվամիջոցներում կանանց ֆուտբոլի առավել լայն ու ջերմ լուսաբանման եռանդուն կողմնակիցներից է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Россиянка Карпова попала в команду лучших молодых игроков по версии Месси». ТАСС. 2016 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 Алина Григалашвили (2016 թ․ դեկտեմբերի 25). «Новое поколение: гордость женской сборной России по футболу Надежда Карпова». PeopleTalk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. «Russia – N. Karpova – Profile with news, career statistics and history – Soccerway». int.soccerway.com.
  5. UEFA.com. «Nadezhda Karpova – Russia – WEURO». UEFA.com.
  6. Рубен Зарбабян (2017 թ․ հուլիսի 18). russkogo-futbola-nadya-karpova ««Я хочу быть как Диего Коста!»: надежда русского футбола Надя Карпова». Tatler. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  7. Юлия Варшавская (2019 թ․ սեպտեմբերի 2). ««Мы делаем на поле все то же самое, что и мужчины». Футболистка Надежда Карпова о том, почему ее бесит неравноправие в спорте». Forbes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կարպովա» հոդվածին։