Նադեժդա Գրաչովա
Նադեժդա Գրաչովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետի պարուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Նադեժդա Ալեքսանդրովնա Գրաչովա (ռուս.՝ Надежда Александровна Грачёва, դեկտեմբերի 21, 1969, Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ռուս պարուհի և բալետի ուսուցչուհի, պարել է «Bolshoi Ballet» թատերախմբում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սեմեյում, սովորել է Ալմաթիի «Kazakh Ballet School»-ում։ 1986 թվականին Վառնայում կայացած բալետի պատանեկան միջազգայն մրցույթում երկրորդ հորիզոնականը գրավելուց հետո ընդունվել է Մոսկվայի պարարվեստի քոլեջ, որտեղ սովորել է Սոֆիա Գոլովկինայի հետ[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին դասընթացն ավարտելուց հետո իր դեբյուտը կատարել է որպես մենակատար՝ միանալով «Bolshoi Ballet»-ին։ Փորձելով Գալինա Ուլանովայի, իսկ ավելի ուշ՝ Մարինա Կոնդրատիևայի հետ՝ ստեղծել է գլխավոր դերերը դասական երգացանկում, ինչպես նաև ժամանակակից պարուսույցների բազմաթիվ ստեղծագործություններում։ Նա արագորեն դարձել է թատերախմբի առաջատար պարուհին՝ արժանանալով «բալետի պարուհի» կոչմանը 1991 թվականին «Բայադերկա» ներկայացման մեջ Նիկիյայի դերում հանդես գալուց հետո[2]։
2023 թվական ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ալեքսեյ Ռատմանսկու ինստագրամի միջոցով պարզվել է, որ նա նամակներ է գրում ռուս զինվորներին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ստացած պարգևներն են՝ Ճապոնական բալետի արտիստների միջազգային մրցույթի ոսկե մեդալը (1995 թվական), «Prix Benois de la Danse» (1992 թվական), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում (1996 թվական)[2] և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակը[3]։
2001 թվականին արժանացել է Ռուսաստանի պատվո շքանշանի[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Nadezhda Gracheva». Bolshoi. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 «Nadezhda Gracheva». The Ballerina Gallery. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27.05.1996 г. № 779» [Presidential Decree of the Russian Federation as of 27.05.1996, No. 779]. Kremlin.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բալերինաներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում