Յուրի Շոլմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Շոլմով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Military Institute of Foreign Languages?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1927(1927-08-14)
Վախճանի օր հուլիսի 24, 2007(2007-07-24) (79 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Յուրի Շոլմով (ռուս.՝ Юрий Алексеевич Шолмов, օգոստոսի 14, 1927(1927-08-14) - հուլիսի 24, 2007(2007-07-24)), ռուս դիվանագետ, պատմաբան։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը։ 1950 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962)։

  • 1950-1954 թվականներ՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի ինդոնեզերենի ուսուցիչ։
  • 1954 թվականից մինչև 1959 թվականը Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1959 թվականից 1962 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1962-1963 թվականներին Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ գլխավոր կոնսուլ։
  • 1963 թվականից մինչև 1967 թվականը եղել է Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժանմունքի աշխատակից։
  • 1967 թվականից մինչև 1970 թվականը Ինդոնեզիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականի պաշտոնը։
  • 1970-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի խորհրդական։
  • 1974 թվականից 1979 թվականներին Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1979-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1981 թվականի հուլիսի 21-ից մինչև 1985 թվականի դեկտեմբերի 23-ը Ֆիլիպիններում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1985 թվականից ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից, Թուրքիայի և Լատվիայի հետ։
  • 1958 թվականից համարվում է «ԽՍՀՄ - Ինդոնեզիա» հասարակության կառավարության անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Լյուդմիլա Շոլմովայի հետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Советско-индонезийские отношения в 1945-1962 гг.» (1963)
  • «Indonesia dalam Dewan Keamanan PBB, tahun 1946-1949» (1975)
  • «Советский Союз – Индонезия (1945-1954)» (1976)
  • «Сукарно – политик и личность» (М., 2001, в соавторстве)
  • «Россия–Индонезия. Годы сближения и тесного сотрудничества (1945-1965)». — М., 2009. ISBN 5-89282-129-3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 585.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]