Յուլիուս Մարժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիուս Մարժակ
չեխ․՝ Julius Mařák
Ծնվել էմարտի 29, 1832(1832-03-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼիտոմիշլ[3][4][5][…]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1899(1899-10-08)[1][6][7][…] (67 տարեկան)
Մահվան վայրՍմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8]
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա (1853)
Մասնագիտություննկարիչ, գրաֆիկական դիզայներ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և գծանկարիչ
ԱշակերտներԱլոիս Կալվոդա
ԶավակներPepa Mařáková?
 Julius Mařák Վիքիպահեստում

Յուլիուս Մարժակ (չեխ․՝ Julius Mařák,մարտի 29, 1832(1832-03-29)[1][2][3][…], Լիտոմիշլ[3][4][5][…] - հոկտեմբերի 8, 1899(1899-10-08)[1][6][7][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8][9][10]), 19-րդ դարի երկրորդ կեսի չեխ բնանկարիչ, գրաֆիկ, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունների ներկայացուցիչ։ Ինչպես նշել է արվեստաբան Յարոսլավա Գրեգորովան, «նրա աշխատանքները խորհրդանշում են անցումը ռոմանտիզմից ռեալիզմին»[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հաշվապահի ընտանիքում։ Լավ կրթություն է ստացել։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին հաճախել է նաև նկարչության դասերի։ 1852 թվականին ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի Մաքս Հաուսհոֆերի դասարանը, հաջորդ տարվանից ուսումնառությունը շարունակել Մյունխենի ակադեմիայում՝ աշակերտելով Լեոպոլդ Ռոտմանին ու Էդուարդ Շլայխ Ավագին[12]։ 1855 թվականից ճամփորդել է հայրենի Չեխիայում, բնանկարներ արել։

Որոշ ժամանակ ապրել է Վիեննայում, խորամուխ եղել գրաֆիկական արվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ։ 1860 թվականին նկարչություն է դասավանդել, միաժամանակ աշխատակցել Ավստրիայի մայրաքաղաքում հրատարակվող մի շարք հանդեսների՝ որպես նկարազարդող։ 1869-ին ճամփորդել է Բալկաններում, 1872-ից 1875 թվականներին ապրել է Տիրոլում։ 1882-ին, չեխ մի քանի այլ նկարիչների հետ, ներգրավվել է Պրահայի Ազգային թատրոնի պատկերազարդման աշխատանքներում։ 1887 թվականից Մարժակը դասավանդել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, ղեկավարել բնանկարչության դասարանը, արժանացել պրոֆեսորի կոչման։ Նրա սաներից հետագայում ճանաչված նկարիչներ են դարձել Անտոնին Սլավիչեկը, Անտոնին Հուդեչեկը, Ֆրանտիշեկ Կավանը, Ալոիզ Կալվոդան, Բոգուսլավ Դվորժակը, Ֆերդինանդ Էնգելմյուլլերը և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Naděžda Blažíčková-Horová: Julius Mařák a jeho žáci (Julius Mařák and His Pupils), Národní galerie (exhibition catalog), Prague, 1999
  • Blažíčková-Horová Naděžda, Sekyrka Tomáš (eds.), Odkaz Josefa Hlávky Národní galerii v Praze, Národní galerie v Praze 2008, ISBN 978-80-7035-391-2
  • BLAŽÍČKOVÁ-HOROVÁ, Naděžda: Julius Mařák a jeho žáci, Národní galerie (katalog výstavy), Praha 1999
  • Boučková J., Julius Mařák, VČG Pardubice 1981
  • Šuman V., Julius Mařák a jeho škola, Praha 1929

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých fary Smíchov, sign. SM Z18, s. 9 — Vol. SM Z18. — P. 9.
  9. «Matriční záznam o narození a křtu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  10. Matriční záznam o úmrtí a pohřbu farnosti při kostele sv. Václava na pražském Smíchově
  11. Les Tchèques célèbres et moins célèbres : Julius Edvard Marak, par Jaroslava Gregorová, Radio Prague, 09 mars 2006.
  12. Radio Prague: Brief biography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Մարժակ» հոդվածին։