Յոզեֆ Կլիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Կլիբեր
Ծնվել էնոյեմբերի 1, 1773(1773-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրԻնսբրուք[4]
Վախճանվել էհունվարի 11, 1850(1850-01-11)[1][2][5] (76 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[3]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և մեդալագործ
Քաղաքացիություն Ավստրիա[6]
 Josef Klieber Վիքիպահեստում

Յոզեֆ Կլիբեր (գերմ.՝ Josef Klieber, նոյեմբերի 1, 1773(1773-11-01)[1][2][3][…], Ինսբրուք[4] - հունվարի 11, 1850(1850-01-11)[1][2][5], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիացի քանդակագործ և նկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆը քանդակագործ Ուրբան Քլիվերի որդին էր։ 1785 թվականին ընդունվել է տեղական (Ինսբրուկում) նկարչական դպրոցը։ 1792 թվականին մեկնել է Վիեննա։ Սկզբում նա Վիեննայում ապրում է աղքատության մեջ, մինչև որ դառնում է քանդակագործ Յոհան Բապտիստ Շտրաուբի աշակերտը։ Իր մեկ այլ ուսուցչի՝ Յոհան Մարտին Ֆիշերի հետ նա ուսումնասիրում է ձուլման տեխնիկան։ 19-րդ դարի առաջին տասնամյակում նա Լիխտենշտեյնի արքայազն Յոհանի համար, Վիեննայում նրա պալատների և Ավստրիայի մայրաքաղաքի շրջակայքում փոքր պլաստիկ արվեստի բազմաթիվ պատվերներ է կատարել։ Այս պատվերների շնորհիվ նա փառք է ձեռք բերել որպես քանդակագործ և 1814 թվականին ստացել է գաղտնի խորհրդականի կոչում, ինչպես նաև ղեկավարել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի փորագրության և հանքաքարի արդյունահանման դպրոցը՝ սկզբում որպես ժամանակավոր, իսկ 1815-1845 թվականներին՝ նրա մշտական տնօրենը։ Պարգևատրվել է մեծ ոսկե մեդալով քաղաքացիական գործունեության և այլ արժանիքների համար։ Վիեննայում նրա անունը կրում է մի փողոց (Kliebergasse) և այգի (Klieberpark):

Յոզեֆ Կլիբերը 19-րդ դարի առաջին կեսի ավստրիացի ամենակարևոր քանդակագործներից էր։ Նա պատկանում էր ռեալիստական դպրոցին՝ նրա քանդակագործական կոմպոզիցիաները, որոնք զարդարում էին շենքերի ճակատները, շատրվանները, նրա պլաստիկ գործերը Ավստրիայի մայրաքաղաքի դեմքն էին 19-րդ դարի այսպես կոչված «նախամարտյան ժամանակաշրջանում»։ Իր քանդակի համար նա նախընտրել է օգտագործել ավազաքար։

Յոզեֆի որդին՝ Էդուարդ Կլիբերը (1805-1079) նույնպես նկարիչ և գծանկարիչ էր, ինչպես նաև նրա թոռը՝ Կարլ Գյոբելը (1824-1899)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klieber Josef. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1965, стр. 402 f. (Прямая ссылка на стр. 402, стр. 403).
  • Karl Weiß: Klieber, Josef. в: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 16,
  • Duncker & Humblot, Leipzig 1882, стр. 182 f. Neuigkeits-Welt-Blatt от 25. 10. 1910 Nr. 117, стр. 9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Josef Klieber (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Josef KlieberOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Klieber, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 12. — S. 92.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130210196 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. RKDartists (նիդերլ.)