Յիսկինիա Նիեջվեջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յիսկինիա Նիեջվեջա (Արջի քարանձավ)
լեհ. Jaskinia Niedźwiedzia
Տեսակէքսկուրսիոն անձավ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Վարչատարածքային միավորKletno?
Երկարություն2000
Լայնություն94

Յիսկինիա Նիեջվեջա (ընթերցվում է` Yaskeenya Niecwiedza, նշանակում է` Արջի Քարանձավ) Սնիեզնիկ լեռների ամենաերկար քարանձավն է, այդ լեռները համարվում են Սուդետի սարերի մի մասը։ Այն հայտնաբերվել է 1966 թվականին Լեհաստանի Կլետնո գյուղի մոտակայքում։ Այն հայտնի է քարանձավային արջի բազմաթիվ մնացորդներով (Ursus spelaeus):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի առաջին 200մ-ը (660 ոտնաչափ) հայտնաբերվել 1966 թվականի հոկտեմբերին Կլետնո III նորաստեղծ քարհանքում հանքարդյունաբերության գործընթացի ընթացքում։ 1967 թվականին հայտնաբերվեցին նոր միջանցքներ՝ ներառյալ Sale pałacowe-ի միջին մասերը (թարգմանաբար՝ պալատական սրահներ), իսկ 1972 թվականի հունվարին հայտնաբերվեցին ամենացածրադիր մասերը։ Քարանձավի նոր հատվածները հայտնաբերվել են 2014-ից 2015 թվականներին։ Ընդհանուր առմամբ, քարանձավն ունի ավելի քան 2 կմ երկարություն (1,2 մղոն) և ներկայումս ամենաերկար քարանձավն է Սուդետի լեռներում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը գտնվում է Կլեչնիցա հովտի աջ կողմում՝ Սուդետի լեռների զանգվածային Սնիեզնիկ Կլոդզկի մասում։ Յիսկինիա Նիեջվեջան գտնվում է 790 մ բարձրության վրա, Գորա Ստրոմա լեռան վրա (1,166,8 մ)։

Բրածո կենդանիների մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի ներսում հայտնաբերվել է պլեյստոցեն կենդանիների ոսկորների հարուստ գտածոներ, հիմնականում կաթնասունների, ինչպիսիք են` գորշ արջը, քարանձավային առյուծը, բորենին, գորշ գայլը, վարազը և այլն։ Ոսկորային գտածոների մեջ գերակշռում էին քարանձավային արջի ոսկորները, որոնք կազմում էին պեղումների գրեթե 90%-ը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Praca Zbiorowa, "Jaskinia Niedźwiedzia w Kletnie. Badanie i udostępnianie", Polska Akademia Nauk, Ossolineum, Wrocław 1989, ISBN 8304030373.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Praca Zbiorowa, "Jaskinia Niedźwiedzia w Kletnie. Badanie i udostępnianie", Polska Akademia Nauk, Ossolineum, Wrocław 1989, 8304030373. (pl) with (en) summary.
  • Jaskinie Sudetów praca zbiorowa pod red. Mariana Puliny, Polskie Towarzystwo Przyjaciół Nauk o Ziemi, Warszawa 1996, 83-900997-9-9 (pl).
  • Jaskinia Niedźwiedzia w Kletnie. 40 lat eksploracji, badań, ochrony i turystyki praca zbiorowa pod red. Wojciecha Ciężkowskiego, Wydawnictwo "Maria", Wrocław-Kletno 2006, 83-60478-16-3 (pl).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]