Յանա ՄաքՔինոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա ՄաքՔինոն
Ծնվել է1999[1]
ԾննդավայրKorneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա և  Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Յանա ՄաքՔինոն (գերմաներեն՝ Jana McKinnon. 1999[1], Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիա-ավստրալական դերասանուհի։

Կյանքի վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔինոնը ծնվել է ավստրիացի մորից և ավստրալացի հորից[2]։ Մեծացել, հասակ է առել երկու երկրներում՝ դպրոցական կրթությունն ստանալով Ավստրիայում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔինոնն սկսել է նկարահանվել մանկուց՝ հիմնականում եվրոպական ուսանողական և կարճամետրաժ ֆիլմերում[4] Նա հանդես է եկել Քիմ Ֆրանկի Wach ֆիլմում, երբ 19 տարեկան էր։ Դա նրա կարիերայում առաջին գերմանական ֆիլմն էր, որտեղ նրանից պահանջվում էր քողարկել, զգացնել չտալ իր ավստրիական առոգանությունը[5] «Wach» ֆիլմում իր դերակատարման համար ՄաքՔինոնն արժանացել է «Նոր դեմքեր» մրցանակին՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում[6]։ Նրա հիշարժան դերասանական աշխատանքներից է նաև Քրիստիանայի կերպարի մարմնավորումը Wir Kinder Vom Bahnhof Zoo հեռուստատեսային ռիմեյքում (2021 թ.)[7]:

ՄաքՔիննոնն իր նորամուտը ավստրալական հեռուստատեսությունում կատարել է՝ խաղալով Ջոյի գլխավոր դերը 2023 թվականի « Վատ վարքագիծ » մինի սերիալում, որը հիմնված է Ռեբեկա Սթարֆորդի հուշերի վրա[5][8][9]։ Նա մարմնավորել է Լիվին Amazon Prime-ի «Արծաթը և երազանքների գիրքը» օրիգինալ սերիալում, որը հիմնված է Քերսթին Գիրի Silber – Das erste Buch der Träume երկի վրա[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2019թ Steirerkreuz Աննա Ֆյուրստ Հեռուստաֆիլմ
2019–2021 թթ Հանցանքի վայրը / Tatort Լուիզա Նաթան, Զոի Հիլպերտ Դրվագներ՝ «Die Pfalz von Oben» և «Luna Frisst oder Sterbt»[11]
2020 թ Դյունկելշտադտ Կատինկա Դրվագ՝ «Schandfleck»
2021 թ Wir Kinder Vom Bahnhof Zoo Քրիստիանա Հիմնական դերը
2022 թ Die Discounter Յանա Դրվագ՝ «Հեռռ Լևիցկի»
2023 թ Վատ վարքագիծ Ջո Մաքենզի Հիմնական դերը; մինի-սերիալ
2023 թ Արծաթը և երազանքների գիրքը Լիվ Հիմնական դերը

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2013 թ Իմ կույր սիրտը Քոնի
2015 թ Գեղեցիկ աղջիկ Չարլի
2015 թ Jeder der fällt hat Flügel Քեթի
2015 թ. Wer nie sein Brot mit Tränen aß կարճամետրաժ
2016թ Liebe möglicherweise
2016 թ. Das unmögliche Bild Յոհաննա
2018 թ. Դեպի գիշերը Լունա
2018 թ. Wach C.
2020 թ Ծնվելու հետ կապված դժվարությունները / The Trouble with Being Born Էլլի
2022 թ Servus Papa - Կտեսնվենք դժոխքում Ժաննա Հիմնական դերը

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը Հղ.
2020 թ. Նոր դեմքեր մրցանակ besten Nachwuchsschauspielerin (Լավագույն երիտասարդ դերասանուհի) Wach Հաղթանակ [12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Kornits, Dov (2023 թ․ փետրվարի 15). «Jana McKinnon: On Her Bad Behaviour». FilmInk (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  3. Perrier, Jasmine (2024 թ․ հունվարի 5). «Jana McKinnon». GRUMPY MAGAZINE (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Streaming-Serie: Jana McKinnon: Serie über Christiane F. soll viele berühren». Die Zeit (գերմաներեն). 2021 թ․ փետրվարի 20. ISSN 0044-2070. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 Perrier, Jasmine (2024 թ․ հունվարի 5). «Jana McKinnon». GRUMPY MAGAZINE (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.Perrier, Jasmine (5 January 2024). "Jana McKinnon". GRUMPY MAGAZINE. Retrieved 19 February 2024.
  6. zu Stolberg, Johanna (2020 թ․ հունվարի 7). «Bunte: New Faces Award Film jetzt virtuell». www.burda.com (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  7. «"Christiane F."-Darstellerin Jana McKinnon: "Ich habe das Gefühl, nie zu 100 Prozent zu Hause zu sein"». BUNTE.de (գերմաներեն). 2023 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  8. Frater, Patrick (2022 թ․ մարտի 24). «All-Female Australian Series 'Bad Behaviour' Adds Jana McKinnon as Star». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  9. «New Drama Bad Behaviour Introduces a Fresh Face». Who. 2023 թ․ փետրվարի 16. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին – via Press Reader.
  10. Wiggan, Alex (2023 թ․ դեկտեմբերի 18). «Review: Silver and the Book of Dreams (2023)». It's A Stampede! (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  11. Grote, Lars (2021 թ․ հոկտեմբերի 28). «Frankfurter "Tatort: Luna frisst oder stirbt": Was ist echt?». www.rnd.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  12. zu Stolberg, Johanna (2020 թ․ հունվարի 7). «Bunte: New Faces Award Film jetzt virtuell». www.burda.com (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.zu Stolberg, Johanna (7 January 2020). "Bunte: New Faces Award Film jetzt virtuell". www.burda.com (in German). Retrieved 19 February 2024.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]