Յակուշի ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուշի ձի
Հիմնական տվյալներ
Տեսակբուդդայական տաճար և chokugan-ji?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղագրությունՆարա
ԴավանանքHossō-shū?[1]
Հիմնական ամսաթվերը680
Մասն էHistoric Monuments of Ancient Nara?, Nanto Shichi Daiji?, Q11627443?, Shinbutsu Reijō Junpai no Michi? և Q22120745?
Կազմված էTōindō, Yakushiji? և East Pagoda, Yakushiji?
Ժառանգության կարգավիճակՃապոնիայի ազգային հարստություն[2], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Historic Site of Japan?[3]
ՆվիրվածThree Sages of the East?
ՀիմնադիրTemmu?
Հիմնադրված680
Մակերես5,1 հեկտար, 93,15 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Yakushiji Վիքիպահեստում
yakushiji.or.jp(ճապոներեն)(անգլ.)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 870
ռուս..անգլ..ֆր.

Յակուշի ձի (ճապ.՝ 薬師寺 Յակուշի-ձի), հնագույն բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա քաղաքում։ Տաճարը պահպանվում է է որպես ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Յակուշի ձին ներկայացնում է հոսսո ավանդույթը։ Տաճարը հայտնի է Յակուսայի քանդակագործական տրիադայով, որն իր մեջ ներառում է Յակուսի նյորայը (բժշկության Բուդդա) և Չանդրապրաբհու, Սուրիապրաբհու բոդհիսատվաները։ Տաճարը մտնում է հարավի յոթ խոշորագույն տաճարների թվի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հիմնադրվել է 680 թվականին Ֆուձիվարակյոյում Տեմմու կայսրի կողմից, շինարարությունը երկար է տևել և կայսրը մահացել է։ Միայն 697 թվականին է տեղադրվել Յակուսի նյորայի արձանը, իսկ 697 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է։

710 թվականին տաճարը տեղափոխվել է Նարա, տեղափոխությունն ամբողջությամբ ավարտվել է 718 թվականին։

Տաճարային համալիրի մեջ մտնում են Կոնդոն (Գլխավոր դահլիճ), կոդոն (Դասախոսային դահլիճ), Արևելյան և Արևմտյան պագոդաները։ Տաճարի կառուցվածքը խորհրդանշում է երկրի վրա բուդդայական դրախտը։ Տաճարը վերապրել է մի քանի հրդեհներ և աղետներ, և տուժել է 1528 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1528 թվականի հրդեհի ընթացքում այրվել է ամեն ինչ, բացի Արևելյան պագոդայից, որն այսօր երկրի վրա ամենահին փայտե կառույցներից մեկն է։

Հիմնական դահլիճը, որը տուժել էր հրդեհից, վերակառուցվել է 1970 թվականին։

Տաճարը կապված է չինացի վանական Գենձո Սանձոյի գործունեության հետ, որը 627 թվականից մինչև 645 թվականը սովորել է Հնդկաստանում և երկար ժամանակ մնացել Նալանդա վանքում, բերել և թարգմանել է բազմաթիվ բուդդայական ստեղծագործություններ։ Տաճարի պատի որմնանկարները պատմում են Սյուանցզանի՝ Հնդկաստան կատարած ճանապարհորդության մասին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուշի ձի» հոդվածին։