Յադվիգա Սմոսարսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յադվիգա Սմոսարսկա
լեհ.՝ Jadwiga Smosarska
Ծնվել էսեպտեմբերի 23, 1898(1898-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 1, 1971(1971-11-01)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԺանրերԿինեմատոգրաֆիա և թատրոն
Ամուսին(ներ)Zygmunt Protassewicz?
Պարգևներ և մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ

Յադվիգա Սմոսարսկա (լեհ.՝ Jadwiga Filipina Smosarska, սեպտեմբերի 23, 1898(1898-09-23)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 1, 1971(1971-11-01)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ դերասանուհի[5]։ 1919-1937 թվականներին նկարահանվել է շուրջ 25 ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յադվիգա Սմոսարսկան ծնվել է 1898 թվականին Վարշավայում։ Ավարտել է Վարշավայի մասնավոր գիշերօթիկ դպրոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1916 թվականին մայրաքաղաքային թատրոնում, Զիգմունտ Կրասինսկու «Ոչ աստվածային կատակերգություն» դրամայում՝ հանդես գալով առաջին տիկնոջ դերում։ Անցել է դերասանական վարպետության մասնավոր դասեր, այնուհետև սովորել է Վարշավայի դրամատիկական դպրոցում, որն ավարտել է 1920 թվականին։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հանդես է եկել Վարշավայի տարբեր թատրոններում (Rozmaitości - 1920-1923, Polski և Mały - 1924, Letni - 1927, Narodowy, Nowy, Letni և Polski - 1928-1939): Վարշավայի բեմերում խաղացել է 40 թատերական ներկայացումներում[6][7]։

1919 թվականին Ստանիսլավ Պշիբևսկուի պիեսի հիման վրա նկարահանված «Հանուն երջանկության» (լեհերեն՝ Dla szczęścia) ֆիլմում խաղացել է իր առաջին դերը։

Պատերազմի սկսվելուց հետո Սմոսարսկան տեղափոխվել է Լիտվա, ապա՝ Միացյալ Նահանգներ, որտեղ լեհ ներգաղթյալների շրջանում զբաղվել է սոցիալական աշխատանքով, 1974 թվականին կազմակերպել է «Վտարանդի լեհ դերասանների օգնության կոմիտեն», 1944 թվականի գարնանը խաղացել է Նյու Յորքի լեհական թատրոնում։

Հետպատերազմյան ժամանակահատվածում Սմոսարսկան եղել է Լեհաստանի դերասանների լիգայի կազմակերպիչներից մեկը։ 1945 թվականից հետո բազմիցս մեկնել է հայրենիք, 1970 թվականին վերադարձել է Լեհաստան և բնակություն հաստատել Վարշավայում։

Մահացել է 1971 թվականին։ Թաղված է Վարշավայի Պովոնզկի գերեզմանատանը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անուն Տարեթիվ Դեր
Հանուն երջանկության Dla szczęścia[8] 1919 Հելենա
Լեհ սկաուտի հերոսությունը Bohaterstwo polskiego skauta 1920 Գանկա
Հրաշք Վիսլայի վրա Cud nad Wisłą 1921 Կրիստա
Տրամվայի կանգառի առեղծվածը Tajemnica przystanku tramwajowego 1922 Կազիմիրա
Կրակոց Strzał 1922 Մարի Գրոնսկայա
Կիզյա Kizia 1922 Միզյա-Միզյա
Սիրո գերին Niewolnica miłości 1923 Բրոնկա
Ինչի մասին չեմ խոսում O czem się nie mówi 1924 Ֆրանյա
Չքնաղ մեղսագործ Իվոնկան Iwonka 1925 Իվոնկա
Բորոտը Trędowata 1926 Ստեֆկա Ռուդենցկայա
Ճակատագրի հեգնանք Uśmiech losu 1927 Իռենա Գլեբոցկայա
Ավետյաց երկիր Ziemia obiecana[9] 1927 Անկա Կուրովսկայա
Հնագույն ցեղի առեղծվածը Tajemnica starego rodu 1928 Ալիցիա- իշխանի քույրը / Լիլիա, ձկնորսի դուստրը
Մեղսալից սեր Grzeszna miłość 1929 Մոնիկա
Դեպի Սիբիր Na Sybir 1930 Ռենա Չարսկայա
Իշխանուհի Լովիչը Księżna Łowicka 1932 Ժանետտա Գրուդզինսկայա
1914 թվական Rok 1914 1932 Գանկա
Դատախազ Ալիցիյա Գորնը Prokurator Alicja Horn[10] 1933 Ալիցիյա Գորն
Արդյոք Լյուցինան աղջիկ է Czy Lucyna to dziewczyna? 1934 Լյուցինա Բորտնովսկայա կամ Յուլիան Կվյատկովսկի
Երկու Իոասներ Dwie Joasie 1935 Իոասյա
Յադզյա Jadzia 1936 Յադվիգա
Բարբարա Ռադզիվիլ Barbara Radziwiłłówna 1936 Բարբարա Ռադզիվիլ
Իշխան Յոզեֆի ուլանը Ułan Księcia Józefa 1937 Կասյա
Ստել եմ Skłamałam 1937 Հելենա Ուրբանկուվեա-Բուրսկայա
Կյանքը գլխիվայր շրջվել է Życie na opak 1937 պատերազմի պատճառով ֆիլմն անավարտ է մնացել

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Polski Słownik Biograficzny» t. 39. s. 346-350.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://janek.czarnieckiego.pl/artysta/jadwiga-smosarska/ (польск.)
  5. «Jadwiga Smosarska». filmpolski. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Haltof, Marek (2002). Polish National Cinema (անգլերեն). Berghahn Books. ISBN 9781571812759. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Grant, Barry Keith (ed.). Encyclopedia Of Film Schirmer Vol 3 - Independent Film - Road Movies. էջ 272. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. экранизация драмы Станислава Пшибышевского
  9. экранизация романа Владислава Реймонта
  10. экранизация повести Тадеуша Доленга-Мостовича

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադվիգա Սմոսարսկա» հոդվածին։