Մ. Ժուրավսկայայի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ. Ժուրավսկայայի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
Առաջին հիշատակում1907
Հիմնադրված է1907
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մ. Ժուրավսկայայի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом М. Журавской), շենք-տեսարժանություն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է։

Հասցեն` Մոսկվա, Կենտրոնական վարչական շրջան, Դենեժնի նրբանցք, 12։ Խամովնիկի շրջան։

Պահպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Ժուրավսկայայի եկամտաբեր տունը կառուցվել է 1907 թվականին ճարտարապետ Վլադիմիր Դմիտրիևիչ Ադամովիչի նախագծով[2]։

2015 թվականի մայիսի դրությամբ շենքում տեղակայված էին Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասի և Ուլյանովսկի մարզի ներկայացուցչությունները, ինչպես նաև «Պիֆագոր և ընկ.» մասնավոր դպրոցը[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճարտարապետն է Վլադիմիր Դմիտրիևիչ Ադամովիչը։ Եկամտաբեր տան մեծ մասը կառուցված է մոդեռն ոճով։ Սակայն տունը, ատտիկոսը ունեն նաև այլ ոճի` անգլիական գոթական ճարտարապետության, Թյուդորների ոճի առանձնահատկություններ։ Ճակատը պատված է կերամիկական սալիկներով, ինչն ընդգծում է գոթական ճարտարապետության տարրերը։ Ճակատի կողային մասից դուրս ցցվող ելունը շենքին հաղորդում է անհամաչափություն[2]։ Տան ձեղնահարկում գտնվել է նկարիչների արվեստանոց[3]։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տանը 1918-1922 թվականներին բնակվել է ռուսական և խորհրդային դերասան, ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։ Այդ մասին վկայում է պատին փակցված հուշատախտակը[2]։ Տանն ապրել և աշխատել են նաև ճարտարապետներ Վեսնին եղբայրները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Доходный дом М. Журавской» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  3. 3,0 3,1 «Доходный дом М. Журавской» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Страница в реестре объектов культурного наследия Արխիվացված 2017-03-16 Wayback Machine.