Մուրիմ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրիմ դպրոց
Moorim School: Saga of the Brave
Изображение логотипа
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն, էքշն սերիալ[1], հեռուստադրամա[1] և ֆենթզի հեռուստասերիալ[1]
Երկիր Հարավային Կորեա
ԼեզուԿորեերեն
ՌեժիսորԼի Սո Յոն
Գլխավոր
դերերում
Լի Հյոն Ու
Լի Հոնգ Բին
Սո Յի Ջի
Ջոնգ Յու Ջին
ՊրոդյուսերԿիմ Հյունգ Իլ
Յուն Ջե Հյոկ
Կանգ Մին Կյոնգ
ՍցենարիստԿիմ Հյոն Հի
Յանգ Ջին Ահ
Պատմվածքի վայրԿորեա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունվարի 11, 2016-ից մարտի 8, 2016
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունJS Pictures
ԴիստրիբյուտորԿորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս
ՆախորդOh My Venus?
ՀաջորդBaby Sitter?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Մուրիմ դպրոց (հանգըլ՝ 무림학교, կորեերենի նոր ռոմանականացում՝ Murimhakgyo), 2016 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, գլխավոր դերերում խաղացել են Լի Հյոն Ուն, Լի Հոնգ Բինը, Սո Յե Ջինը և Ջոնգ Յու Ջինը։ Այն սկսել են ցուցադրել 2016 թվականի հունվարի 11- ից մինչև 2016 թվականի մարտի 8- ը, KBS2 հեռուստաալիքով, ամեն երկուշաբթի և երեքշաբթի օրերին, Կորեայի ժամանակով 21:55[2]։ Դրամայի գործողությունները կատարվում են առեղծվածային Մուրիմ անունով դպրոցում, որը իր աշակերտներին սովորեցնում է արժանիքներ, այդ թվում ազնվություն, հավատ, զոհաբերել և շփում։ Դպրոցի ուսուցիչները և աշակերտները գալիս են տարբեր երկրներից և յուրաքանչյուրը ունի իր պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ անտառում, սարալանջին գտնվում է գաղտնի Մուրիմ դպրոցը։ Այն նշված չէ որևէ քարտեզի վրա կամ պետական արխիվում, միայն ընտրյալները գիտեն, թե ինչպես հայտնվեն դպրոցում։ Շինությունը թաքցված է ուրիշներից կախարդական պատնեշի միջոցով, միայն տնօրենը կարող է հանել կնիքը և դպրոցը դարձնել տեսանելի, ներս թողնելով այցելուներին։ Մուրիմ գաղտնի կազմակերպությունը գործում է բոլոր երկրներում, հավաքելով համալսարանում լավագույն մարտիկներին։ Դպրոցը կառուցվել է աշխարհը պաշտպանելու և պահպանելու նպատակով, հաստատված է OOH խաղաղապահների կողմից, և դաստիարակում է լավագույն մարտիկներին, վարվելակարգի գիտակներին և հաղթողների մեկ դեմքում։ Դպրոցում չկան ոչ խոհարարներ, և ոչ էլ հավաքարարներ։ Ուսանողներին սովորեցնում են ամեն ինչ անել ինքնուրույն, իսկ հանճարեղ ուսուցիչները օգնում են նրանց գտնել իրենց ճանապարհը։

Յուն Շի Ու (Լի Հյոն Ու) - Կորեական 'Mobius' բոյ բենդի լիդեր։ Երբ նա դեռ փոքր էր նրան գտել են լքված անտառում, նա մեծացել է առանց դաստիարակության, նրա անցյալի մասին ոչինչ հայտնի չէ։ Իր երաժշտական տաղանդի շնորհիվ նա կարողացել է հաստատվել շոու բիզնեսում։ Չնայած Շի Ուի տարիքին, մի շարք հայտնիներ երազում են նրա հետ համագործակցել։ Չնայած նրան, որ նա չունի ընտանիք, երաժշտությունը, նրա համար կյանք է։ Երբ նա սկսում է կորցնել լսողությունը, իսկ բժիշկները չկարողացան պարզել հիվանդության պատճառը, նրա աշխարհը փլուզվեց։ Ցավազրկողները դադարեցին օգնել, երբ հանկարծ նրա երկրպագուներից մեկը տվեց տարօրինակ խորհուրդ. «Եկ Մուրիմ դպրոց, մեր տնօրենը կբուժի քեզ»։

Վանգ Չի Անգ (Լի Հոնգ Բին) - խոշոր գործակալության միակ ժառանգորդը։ Չնայած նրան, որ նա ապօրինի երեխա է, սիրուհու երեխա, ամբողջ ունեցվածքը պետք է անցնի նրան։ Միայն թե հայրը լուրջ չի ընդունում որդուն, համարելով նրան անպատասխանատու ապուշ։ Նրան անընդհատ հեռացնում են տարբեր դպրոցներից, ոչ մեկում նա չի մնացել մեկ ամսից ավել։ Հայրը Չի Անգին տալիս է վերջին հնարավորություն, եթե նա չավարտի Մուրիմ դպրոցը, որտեղ նրան ընդունել են անհամար գումարի դիմաց, ապա կտակում նրա անունը չի լինի։

Շի Ուն և Չի Անգը հայտնվում են դպրոցում միասին և միանգամից դառնում են ոխերիմ ընկերներ, անվերջ թշնամիներով։ Երկուսնել ցանկանում են լինել լավագույնը, չնայած նրան, որ ոչինչ չգիտեն մարտարվեստների մասին, երկուսնել սիրահարվում են նույն աղջկան և ոչ մի ձևով չեն կարողանում հաշտվել։ Բայց միմյանց համար նրանք կդառնան առաջին ընկերները քսան տարվա ընթացքում և կանցնեն կյանքի իրական դպրոց, քանի որ Մուրիմում գոյատևելը, մի մեծ խնդիր է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոբ Ջանգը նույնքան խորհրդավոր է, ինչքան ինքնավստահ է, և մտածում է, որ նա մյուսներից լավն է, բայց չի ցանկանում, որ ինչ- որ մեկի պատճառով Մուրիմ դպրոցը վատ անուն ձեռք բերի, նա ավելի շատ կենտրոնացած է սովորելու վրա, և ընկերություն չի անում դպրոցում ոչ մեկի հետ։ Նրա այդ վարքը հետագայում բացահայտվում է, որ ծագում է իր ընտանիքի հետ ունեցած անվստահությունից, հատկապես իր ավագ եղբոր հետ։

Չոյհ Հոն համարվում է ցածր վարկանիշ ունեցող ուսանող, ով ցանկանում է դառնալ առաջինը, և կանի ամեն ինչ, որպեսզի դառնա առաջինը, նույնիսկ եթե դա նշանակում է ինքն իրեն անբարեբարո ուղղել։

160 IQ- ով, Նաբեթը համարվում է Մուրիմ դպրոցի գիտական հանճարը, և հետաքրքրվում է նորագույն տեխնոլոգիաներով, այդ թվում անօդաչու թռչող սարքերի հանդեպ, որոնք նա օգտագործում է, որպեսզի լրտեսի դպրոցում կատարվող իրադարձությունները։

Դոնգ Գուն դպրոցի ամենափոքր տղաներից մեկն է, և համարվում է կենդոյի վարպետ։

Ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիմ դպրոցի քարտուղարը և դեկանը։ Առաջին սերիայում նա ցույց է տալիս, որ կարող է մառախուղ ստեղծել և դրա օգնությամբ թաքնվել հետապնդողներից։ Նա նաև ակնարկում է, որ կարող է որոշակի տեսակի կախարդանք գործադրել, և կնիքի շնորհիվ օտար անձնավորությունների համար դպրոցը անտեսանելի դարձնել, քանի դեռ Շի Ուն և Չի Անգը պատմության մեջ առաջին անգամ, առանց իմանացության կոտրում են կնիքը։

  • Ջանգ Գվանգ - Բոբ Գոնգ

Մուրիմ դպրոցի Զեն ուսուցիչ։

  • Ջոնգ Հի - Կիմ Դե Հո

Մուրիմ դպրոցի խոհարարության և առողջապահության ուսուցիչ։

  • Կան Մի Յոն - Յու Դի

Մուրիմ դպրոցի սպորտի և պարի ուսուցիչ

Մուրիմ դպրոցի հսկողություն պատասխանատու, քաղաքավարության և հապկիդոյի ուսուցիչ։

Մուրիմ դպրոցի անվտանգության պատասխանատու և հանրակացարանի կառավաիրչ։

Այլ դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիմ դպրոցի սաուդթրեկը թողարկվել է չորս մասից։ Այն ունի հիմնական թեմատիկ երգեր “Alive”[3][4][5] and the “The King”[6][7], որը կատարում է VIXX բոյ բենդը, այն ներառում է “One Thing” երգը, Լի Հյոն Ուի կատարմամբ[8] և "When I See You" երգը, Քենի կատարմամբ[9]։

Moorim School OST
Various Artists-ի Սաունդթրեկ
Թողարկված18 հունվարի 2016 - Մաս 1
1 փետրվարի 2016 - Մաս 2
15 փետրվարի 2016- Մաս 3
22 փետրվարի 2016- Մաս 4
ԺանրԴրամա
Պարային փոփ
Բալլադ
ԼեյբլCJ E&M, JS Pictures
Moorim School OST Part. 1
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Alive»  VIXX 5:08
2. «나답지 않게» ("Unlike Me")지헤라 (Z.Hera) & 려진 (Ryujin) 3:42
3. «Fighting»  원택 (1 Take) 3:18
4. «RUN»  하성 (Haseong) 3:18
Moorim School OST Part. 2
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Hey Girl»  비아이지 (B.I.G) 3:28
2. «중독» ("Addicted")테이크 (Take) 3:40
3. «Fire»  Hani 3:47
4. «The King»  VIXX 3:29
Moorim School OST Part. 3
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «One Thing»  Լի Հյոն ՈՒ 3:50
Moorim School OST Part. 4
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «그댈 보면» ("When I See You") (Male Ver.)Քեն 4:00
2. «그댈 보면» ("When I See You") (Female Ver.)천가연 (Չեոն Գա Յոն) 4:00

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի # Ցուցադրման ամսաթիվ Լսարանի միջին մասնաբաժինը
TNmS Ratings[10] AGB Nielsen[11]
Համազգային Սեուլ Համազգային Սեուկ
1 11 հունվարի 2016 5.4% % 5.1% 4.8%
2 12 հունվարի 2016 5.2% 6.2% 4.0% 3.8%
3 18 հունվարի 2016 4.9% % 3.7% 3.5%
4 19 հունվարի 2016 5.1% % 4.4% 4.2%
5 25 հունվարի 2016 4.7% % 3.5% 3.3%
6 26 հունվարի 2016 4.4% 4.5% 3.8% 3.6%
7 1 փետրվարի 2016 4.0% 4.0% 3.5% 3.3%
8 2 փետրվարի 2016 3.9% % 3.3% 3.0%
9 15 փետրվարի 2016 3.2% % 3.4% 3.1%
10 16 փետրվարի 2016 3.8% % 3.4% 3.2%
11 22 փետրվարի 2016 3.7% % 2.6% 2.5%
12 23 փետրվարի 2016 3.9% % 3.2% 3.0%
13 29 փետրվարի 2016 3.4% % 3.2% 2.9%
14 1 մարտի 2016 3.4% % 2.8% 2.6%
15 7 մարտի 2016 3.4% % 2.8% %
16 8 մարտի 2016 4.3% % 3.7% %
Միջինը 4.1% % 3.5% %

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինգապուրում դրաման ցուցադրվել է Viu հեռուստաալիքով անգլերեն և չինարեն ենթագրերով։ Յուրաքանչյուր սերիա ցուցադրվել է Կորեայում ցուցադրելուց ութ ժամ անց[12]։
  • Սերիաները ցույց են տվել KBS հեռուստաալիքի ցուցադրելուց մեկ շաբաթ անց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt5321652/
  2. «이현우-서예지-홍빈-정유진, 드라마 '무림학교' 캐스팅 확정». sportsworldi.com (in Korean). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «VIXX Drops "Alive" Off "Moorim School" OST». www.soompi.com.
  4. «빅스, '무림학교' OST 메인 테마곡 'Alive' 참여». naver.com.
  5. «[Mnet] 무림학교 OST Part 1 - Various Artists». mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «VIXX are 'The King' for part 2 of member Hongbin's starring drama 'Murim School'». www.allkpop.com.
  7. «[Mnet] 무림학교 OST Part 2 - Various Artists». mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «[Mnet] 무림학교 OST Part 3 - Lee Hyun Woo». mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «[Mnet] 무림학교 OST Part 4 - Various Artists». mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Online Korean Movie And Drama Platform VIU Launches In S'pore, And All The Content Are Free!». vulcanpost.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]