Մուշտակով Վեներան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշտակով Վեներան (այլ կիրառումներ)
Մուշտակով Վեներան
գերմ.՝ Venus im Pelz
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէրոտիկա
ՁևՆովել և վեպ
ՀեղինակԼեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ
Երկիր Ավստրիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1869
Հրատարակվել է1870
ԹարգմանիչՎանուհի Բաղմանյան
Հայերեն հրատ.2022
ՎիքիքաղվածքՄուշտակով Վեներան
 Venus in Fur

«Մուշտակով Վեներան» (գերմ.՝ Venus im Pelz), ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունը։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։

Գլխավոր հերոսը՝ Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ՝ Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։

Ստեղծագործության բնաբան է ընտրված Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան և կնոջ ձեռքը տվեց»։

Ստեղծագործությունը մի քանի անգամ էկրանավորվել է։

Վեպը հայերեն է հրատարակվել 2022 թվականին[1]։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս վեպի շնորհիվ նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվեց մազոխիզմ։
  • Այս վեպի մոտիվներով է գրվել The Velvet Underground խմբի «Մուշտակով Վեներան» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշտակով Վեներան» հոդվածին։