Պաստելով կատարված բազմաթիվ դիմանկարների, դեմքի էտյուդների (այսպես կոչված՝ «preparations»), ինքնանկարների հեղինակ է։ Պատկերել է «Լուսավորության դարի» խոշոր հասարակական գործիչների, փիլիսոփաների, գրողների, դերասանների (Ժ. Դ’Ալամբերի, 1753, Լուվր, Փարիզ, դերասանուհի Մ. Ֆելի, 1757, Սեն–Կանտենի թանգարան, դիմանկարները, Ինքնանկար, մոտ 1750, Ամիենի թանգարան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 505)։