Ծնվել է Թիֆլիսում 1797 թվականին։ Սովորել է Թիֆլիսի Ազնվական ուսումնարանում՜ ավարտելով այն 1816 թվականին։ Գեներալ Ալեքսեյ Երմոլովի խորհրդով երիտասարդ իշխանը ընտրում է զինվորականի մասնագիտությունը։ Զինվորական ծառայության է անցել 1817 թվականին սովորելով Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծելազորի գնդում։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս–պարսկական և 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի գրավմանը (1827)։ Գործուն մասնակցություն է ունեցել պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը։ 1829 թվականին նշանակվել է Հայկական մարզի պետ։ Հետագայում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը։ 1847 թվականներին նշանակվել է Դարբանդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ։ Հիմնել է Թեմիրխան–շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստանի ԻՍՍՀ)։ Բազմիցս արշավել է Շամիլի դեմ։
Մահացել է 1855 թվականի փետրվարի 20-ին Թիֆլիսում և թաղված է տոհմական տիրույթ հանիդսացող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 86)։