Մոստանադ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Երկիր | Իրան Թեհրան |
|---|---|
| Հեռարձակման գոտի | |
| Լեզու հեռարձակման | պարսկերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 2011 |
| Հիմնադիր | ԻԻՀՁ |
| Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
| Վեբ-կայք | http://mostanad.iribtv.ir/ |
Մոստանադ (պարսկ.՝ شبکهی مستند հայերեն՝ Վավերագրական ալիք), իրանական ազգային վավերագրական հեռուստաալիք, հիմնվել է 2011 թվականին «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» պետական հեռուստառադիոընկերության կազմում: Թվային ֆորմատով հեռարձակվող առաջինն հեռուստաալիքն է Իրանում: Հեռուստաալիքը հասանելի է Իրանի գրեթե բոլոր նահանգներում, նաև հեռարձակվում է արբանյակային հեռուստատեսությամբ: Ցուցադրվում են վավերագրական հաղորդումներ և ֆիլմեր մշակույթի, արվեստի, հասարակության, քաղաքականության, պատմության, բնությանր Իրանա-Իրաքյան պատերազմի մասին: