Մոռենի սպիտակավուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի սպիտակավուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի սպիտակավուն
Լատիներեն անվանում
Rubus candicans


Մոռենի սպիտակավուն (լատին․՝ Rubus candicans), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, տերևաթափ թուփ է, որի ճյուղերը հասնում են մինչև 1,5-2 (երբեմն՝ 4) մ երկարության, դեղնամոխրավուն, անկյունավոր, փշապատ են, փշերը սեղմված են կողքերից, լայնացած հիմքով։ Տերևները տարեկան ընձյուղների վրա հնգամասն են, վերևից մերկ, ներքևից մազմզուկապատ, ծայրային տերևիկը լայն ձվաձև է, սրածայր, կողմնայինները՝ էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև, սրածայր, հիմքում բութ սեպաձև, կրկնակի ատամնաեզր կամ սղոցաեզր, 2-3,5 սմ երկարությամբ։ Ծաղիկները սպիտակ են, 2-2,5 սմ տրամագծով, բաժակաթերթիկները ձվաձև են, սրածայր, մոխրագույն թաղիքամազմզուկապատ, պսակաթերթիկները լայն էլիպսաձև են, մինչև 1 սմ երկարությամբ։ Առէջաթելերը սպիտակ են։ Ծաղկաբույլերը հասնում են մինչև 20 սմ երկարության։ Ծաղկակիրները նշտարաձև են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հյուսիսային և Միջին Եվրոպայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում, միջին և ստորին լեռնային գոտիներում, թփուտներում, անտառների եզրերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 389։