Մողոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մողոք (հուն․ μΟλόχ, եբր․ Molek —թագավոր), արևմտա-սեմական ցեղերի աստվածություն (Աստվածաշնչում հիշվում է որպես ամմոնացիների աստված), որին զոհաբերել են մեծամասամբ մանկահասակ երեխաներ։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Մողոք ոչ թե աստվածության անունն է, այլ հենց զոհաբերվող մանուկների հրակիզման ծիսակատարությունը, որի մանրամասնությունները գրեթե անհայտ են։ Մողոքի պաշտամունքը հետագայում հատկապես տարածված է եղել (փյունիկեցիների միջոցով) Կարթագենում, որի մասին են վկայում հրակիզված մանուկների աճյուններն ու բազմաթիվ դամբանագրերը։ Ծեսի իմաստն ու նշանակությունը տակավին մնում են չպարզաբանված։ Փոխաբերական առումով Մողոք նշանակում է սարսափելի ու անհագուրդ ուժ, որն անընդհատ պահանջում է մարդկային անմեղ զոհաբերություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png