Մոհամմադ Մոխբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ Մոխբեր
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ և տասներկուականներ
Ծննդյան օր հունիսի 26, 1955(1955-06-26) (68 տարեկան)
Ծննդավայր Դեզֆուլ, Իրան
Քաղաքացիություն  Իրան
 
Ինքնագիր Изображение автографа

Մոհամմադ Մոխբեր Դիզֆուլի (պարս.՝ محمد مخبر دزفولی, հունիսի 26, 1955(1955-06-26), Դեզֆուլ, Իրան), իրանցի պետական գործիչ, Իրանի նախագահի պաշտոնակատար 2024 թվականի մայիսի 19-ից։ 2021 թվականի օգոստոսի 8-ից՝ Իրանի առաջին փոխնախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամմադ Մոխբերը ծնվել է 1955 թվականին Դեզֆուլ քաղաքում[1]։ Նա ունի միջազգային իրավունքի և կառավարման ոլորտի գիտությունների դոկտորի և մագիստրոսի կոչում[2][3]։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բժշկական կորպուսում որպես սպա։

2021 թվականի օգոստոսի 8-ին նշանակվել է Իրանի առաջին փոխնախագահ[4]։

2022 թվականի հոկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաների և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների հետ այցելել է Մոսկվա՝ վերջնականապես ավարտելու Ռուսաստան մահապարտ անօդաչու թռչող սարքեր և «երկիր-երկիր» հրթիռներ ուղարկելու համաձայնագիրը՝ Ռուսաստանի Ուկրաինա կատարած ներխուժմանը աջակցելու նպատակով[5]։

Պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին Եվրամիությունը Մոհամմադ Մոխբերին ներառել է այն անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնց նկատմամբ «միջուկային կամ բալիստիկ հրթիռների ստեղծմանը» ենթադրյալ մասնակցության համար կիրառվում են պատժամիջոցներ։ Երկու տարի անց նա դուրս է բերվել նշված ցուցակից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «بیوگرافی : محمد مخبر (1334-)».
  2. Mohammad Mokhber snn.ir Retrieved 14 августа 2020
  3. In the 1990s, Mokhber became the CEO of Dezful Telecommunications in his hometown, then later the deputy governor of Khuzestan Province. [https://www.unitedagainstnucleariran.com/mohammad-mokhber-first-vice-president-of-iran Mohamad Mokhber is going to Execution of Imam Khomeini's Order] ictna.ir Retrieved 14 августа 2020
  4. Ayatollah Raisi appoints Dr Mohammad Mokhber as 1st VP Արխիվացված 2021-08-08 Wayback Machine
  5. «Iran agrees to supply missiles as well as drones to Russia». The Guardian. 18 октября 2022.
  6. Special Report: Khamenei's conglomerate thrived as sanctions squeezed Iran -- Mohammad Mokhber reuters.com Retrieved 16 августа 2020