Մոհամեդ Ֆադհել Բեն Աշուր
Մոհամեդ Ֆադհել Բեն Աշուր արաբ․՝ محمد الفاضل بن عاشور | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1909 թվական[1] |
Ծննդավայր | Լա- Մարսա, Թունիս, Թունիս |
Մահացել է | ապրիլի 20, 1970 թվական[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Թունիս, Թունիս |
Գերեզման | Jellaz cemetery |
Քաղաքացիություն | Թունիս |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ez-Zitouna University? |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, |
Ծնողներ | հայրը` Muhammad Al-Tahir Ibn 'Ashur |
Զբաղեցրած պաշտոններ | Mufti of the Republic of Tunisia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Երեխաներ | Yadh Ben Achour, Rafaa Ben Achour և Sana Ben Ashour |
Mohamed Fadhel Ben Achour Վիքիպահեստում |
Շեյխ Մոհամեդ Ֆադհել Բեն Աշուր (արաբ. محمد الفاضل بن عاشور. հոկտեմբերի 16, 1909 թվական,Լա-Մարսա, Ֆրանսիական Թունիս - ապրիլի 20,1970 թվական), թունիսցի աստվածաբան, գրող, կրոնական գործիչ, մանկավարժ, Թունիսի մեծն մուֆթի (1962 թվական - ապրիլի 20, 1970 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է գիտնականների և բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքում։ Երեք տարեկանից սովորել է Ղուրան և արաբերենի քերականություն, ինը տարեկանից՝ ֆրանսերեն։ 1928 թվականին ավարտել է ուսումը միջնակարգ դպրոցում։ 1931 թվականին ընդունվել է Ալժիրի համալսարան, որտեղ ստացել է մանկավարժի մասնագիտություն։
Հետագայում նա դարձավ մեդրեսե, այնուհետև Իսլամական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ապա Կահիրեի արաբերեն լեզվի ասոցիացիայի անդամ։
1953 թվականին դարձել է Մալիքիական մազհաբի մուֆթին, 1956 թվականին դարձել է քադի։ Նշանակվել է երկրի վճռաբեկ դատարանի պալատի առաջին նախագահ։
1961 թվականից իսլամական աշխարհի հոգևոր կենտրոններից մեկի՝ Ալ- Զայթուն համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկանն էր։
1962 թվականին դարձել է Թունիսի Հանրապետության գլխավոր մուֆթի։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել էր մինչև իր մահը, 1970 թվականը։
Հրատարակությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թունիսի գրական և մտավորական շարժումT (الحركة الأدبية والفكرية بتونس), ed. Արաբական լիգա, Կահիրե, 1956 թվական
- Արաբական Մագրեբի իսլամական մտքերի հեղինակ(أعلام الفكر الإسلامي بالمغرب العربي), ed. Librairie Ennajah, Թունիս, 1965 թվական
- Ղուրանի հեղինակ(التفسير ورجاله), ed. Maison orientale des livres, Թունիս, 1966 թվական
- Թունիսում գրական վերածննդի հիմնադիր (أركان النهضة الأدبية بتونس), ed. Librairie Ennajah, Թունիս, 1968 թվական
- Կենսագրականներ և լուսավորիչներ (تراجم الأعلام), ed. Maison tunisienne de l'édition, Թունիս, 1970 թվական
- Աֆաալի գիրք (كتاب أفعل), ed. Ben Abdallah, Թունիս, 1972 թվական
- Մագրեբի համաժողովներ(المحاضرات المغربيات), ed. Maison tunisienne de l'édition, Թունիս, 1974 թվական
- Իսլամական քաղաքակրթության ոգին (روح الحضارة الإسلامية), ed. Իսլամական գիտությունների բարձրագույն ինստիտուտ, Բեյրութ, 1982 թվական
- Մտածողությունը առկայծում է (ومضات فكر), deux tomes, ed. Maison arabe du livre, Թունիս, 1982 թվական
- Համաժողովներ (محاضرات), éd. Centre de publications universitaires,Թունիս, 1998 թվական
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 թվական - Հանրապետական միաբանության հրամանատար
- 1968 թվական - Ալավիների գահի միաբանության հրամանատար
Ի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նրա անունով են կոչվել Թունիսի տարբեր քաղաքների մի քանի փողոցներ։
- Նրա պատվին դպրոց է անվանակոչվել։
- Թունիսի փոստը թողարկել է իր պատկերով փոստային նամականիշների շարք։