Մոխրագույն շամփրուկ
Մոխրագույն շամփրուկ (Lanius excubitor) - շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։
Մոխրագույն շամփրուկը շամփրուկներից ամենախոշորն է։ Գլխի վերին մասը, մեջքը և պոչի ծածկող փետուրները բաց մոխրագույն են, կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածող լայն շերտը, թևերը և պոչը` սև, պոչի եզրային փետուրները և որովայնը` սպիտակ, թևերի վրա կան սպիտակ փետուրներ։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը մուգ մոխրագույն է, իսկ ստորին մասը` թույլ արտահայտված ալիքավոր նախշով։ Քաշը` 60-75 գ, թևի երկարությունը` 110-132 մմ։
ՀՀ-ում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբերին, գարնանը չվում է փետրվար-մարտ ամիսներին։ Ձմեռում է հանրապետության հարավում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, Արագածոտնի, Վայքի և Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Հաճախ կարելի է տեսնել էլեկտրալարերին կամ ճանապարհամերձ ծառերի ճյուղերին նստած։ Սնվում է բզեզներով և մանր կրծողներով։
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կանարյան կղզիներում, հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 32.