Մծուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մծուրք, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է Սանատրուկ թագավորը և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը։ Գտնվելով Տիգրանակերտ - Արտաշատ առևտրական և ռազմական մայրուղու վրա՝ կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Հավանաբար ավերվել է IVդ. 2-րդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png