Միքայել Ալիխանյան
Միքայել Ալիխանյան | |
---|---|
Ծնվել է | 1886 |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Միքայել Ալիխանյան[1] (1886, Բաթում, Ռուսական կայսրություն - 1937), հայ դերասան, ռեժիսոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Ալիխանյանը ծնվել է 1886 թվականին, Վրաստանի Բաթում քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այստեղ էլ սկսել է անել բեմական կյանքի առաջին քայլերը։ Սովորել է Թիֆլիսի Սոֆիա Դոլուխանյանի դրամատիկական կուրսում։ Խաղացել է մի շարք թատերախմբերում, մասնակցել է տարբեր հյուրախաղերի։
Ալիխանյանը զոհ է դարձել 1937 թվականի բռնաճնշումներին։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1902 թվականից որպես դերասան և ռեժիսոր սկսել է աշխատել Բաթումի թատրոնում[2]։ Ալիխանյանը մասնագիտացվել է Թիֆլիսում, Սոֆիա Դոլուխանյանի դրամատիկական կուրսերում։ Մասնակցելով Սիրանույշի երևանյան հյուրախաղերին` 1903 թվականին դերասանը խաղացել է Հորացիոյի դերը։ 1908-1909 թվականներին Բաթումի թատրոնում խաղացել է մի շարք դրամատիկական դերեր։
1908-1909 թվականներին Ալիխանյանը հյուրախաղերի է գնացել Արևմտյան Հայաստան-Թուրքիա և Իրան` Աբելյան-Արմենյան թատերախմբի հետ միասին։ Դերասանի բեմական կյանքի մեծ մասն անցել է անդրկովկասյան քաղաքներում և ծննդավայր Բաթումում։
1921 թվականին Պոլսից Ալիխանյանը Վ. Փափազյանի թատերախմբի հետ վերադարձել է Բաթում, որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո մեկնել է Թիֆլիս։
Աբելյանի թատերախմբի հետ ելույթներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում։ 1928-1929 թվականներին որպես դերասան և տեխնիկական ռեժիսոր աշխատել է Թիֆլիսի հայպետթատրոնում։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Համլետ»` Հորացիո
- «Եվգինե»` Գաբրո Ազարյան
- «Վանյուշինի զավակները»` Ալեքսեյ
- «Ավազակներ»` Շպիգելբերգ
- «Պատվի համար»` Բագրատ
- «Մարվող ճրագներ»` Ներսես
- «Խաչագողի հիշատակարանը»` Քավոր Պետրոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 90-91