Միրիամ Դալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ Դալլի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1976(1976-05-19) (47 տարեկան)
ԾննդավայրՍեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա
Քաղաքացիություն Մալթա
ԿրթությունՄալթայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Էներգետիկայի, ձեռնարկությունների և կայուն զարգացման նախարար և Շրջակա միջավայրի, էներգետիկայի և ձեռնարկությունների նախարար
ԿուսակցությունՄալթայի աշխատավորների կուսակցություն
Կայքmiriamdalli.com
 Miriam Dalli Վիքիպահեստում

Միրիամ Դալլի (մայիսի 19, 1976(1976-05-19), Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա), լեյբորիստական կուսակցության մալթացի քաղաքական գործիչ և նախկին լրագրող, որը Մալթայի խորհրդարանի անդամ է 2020 թվականից։ 2014-2020 թվականներին եղել է Եվրախորհրդարանի անդամ (MEP

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալլին Մալթայի համալսարանում ավարտել է իրավագիտության բակալավրի առաջին աստիճանով[փա՞ստ]: Հետագայում ավարտել է հաղորդակցության բակալավրը (1998 թվական)։ Ստացել է մագիստրոսի աստիճան եվրոպական ուսումնասիրություններում (2003 թվական) և բիզնեսի կառավարման ոլորտում (2001 թվական)։

Գործունեություն լրագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալլին լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է ուսման ընթացքում՝ ավելի քան 15 տարի աշխատելով հաղորդակցման ոլորտում։ Նա պատրաստել և ներկայացրել է ընթացիկ ծրագրեր, ինչպիսիք են` TRIP-ը, TEAM[1] և TX-ը։ 2007 թվականին Մալթայի ազգային մրցանակաբաշխության ժամանակ Դալլին ճանաչվել է լուրերի լավագույն հաղորդավար, հաղորդումների լավագույն հաղորդավար և ընթացիկ հաղորդումների լավագույն հաղորդավար[2]։

2005-2009 թվականներին Դալլին աշխատել է որպես ONE TV-ի և ONE Radio-ի նորությունների խմբագիր՝ դառնալով հեռուստատեսության առաջին մալթացի կին խմբագիրը[3]։

Կառավարության խորհրդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալլին քաղաքականապես նշանակվել է էներգետիկայի և ջրերի պահպանման նախարարության խորհրդական, պատասխանատու է եղել հաղորդակցությունների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և շահագրգիռ կողմերի կառավարման համար։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2014-2020 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին քաղաքական գործունեության ընթացքում Դալլին հաջողությամբ մասնակցել է 2014 թվականի Եվրոպական ընտրություններին Մալթայում։

Նա քարոզարշավ է իրականացրել Priorita Malta (Առաջնահերթ Մալթա) մանտրայի հիման վրա՝ ընդգծելով իր հանձնառությունը՝ կենտրոնանալու երկրի համար կարևորագույն հարցերի վրա, ինչպիսիք են` աշխատատեղերի հնարավորությունները, անկանոն ներգաղթը, մատչելի էներգիան, ԵՄ ֆինանսավորումը, երիտասարդությունը և բիզնեսի համար բյուրոկրատիայի կրճատումը[4]։ Նրա թեկնածությունը հավանություն է տվել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, ասելով, որ լեյբորիստական կուսակցությանն անհրաժեշտ են նվիրված եվրախորհրդարանականներ[5]։

ԵՄ ընտրություններում Դալլին հավաքել է մոտ 23,500 առաջին նախապատվության ձայներ, ինչը նրան դարձրել է երրորդ թեկնածուն՝ ամենաշատ ձայներ ստանալով[6]։ Նա դարձել է առաջին լեյբորիստ կին պատգամավորը, որն ընտրվել է Եվրախորհրդարանում, այն բանից հետո, երբ նախորդ տարի երեք կին պատգամավորներ ընտրվել են միայն կրկնակի ընտրությունների միջոցով։ TVM-ին տված իր առաջին մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ տրված պարտականությունների համար և խոստացել քրտնաջան աշխատել մալթացիների կարիքների համար[7]։

Խորհրդարանում Դալլին եղել է Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության (ENVI) ու խնդրագրերի հանձնաժողովի (PETI) անդամ։ 2020 թվականին նա միացել է Քաղցկեղի դեմ պայքարի հատուկ կոմիտեին[8]։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա եղել է Մաղրիբի երկրների և Արաբական Մաղրիբի միության հետ հարաբերությունների հարցերով խորհրդարանի պատվիրակության կազմում։

Դալլին եղել է նաև Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի (ITRE), Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE), ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության պատվիրակության փոխարինող անդամ։

2016 թվականի հոկտեմբերին Դալլին ընտրվել է ENVI կոմիտեի համակարգող՝ Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների անունից՝ փոխարինելով գերմանացի պատգամավոր Մաթիաս Գրոտին[9]։ Նա վերընտրվել է 2017 թվականի հունվարին[10]։ Դա ստիպել է VoteWatch.eu-ին Դալլիին համարել Եվրախորհրդարանի միջնաժամկետ վերադասավորումների հաղթողներից մեկը՝ հավելելով, որ նա ցույց է տվել Եվրախորհրդարանի երկու խոշոր կուսակցությունների միջև բանակցություններ վարելու ունակություններ[11]։ Նա ներկայացրել է Եվրոպական խորհրդարանը Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP21), որը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում։

2019 թվականի ընտրություններից հետո Դալլին ընտրվել է S&D Group-ի փոխնախագահ՝ նախագահ Իրատքսե Գարսիայի ղեկավարությամբ[12]։

Մալթայի խորհրդարանի անդամ, 2020 թվականից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերին Դալլին ընտրվել է Մալթայի խորհրդարանում՝ փոխարինելով Էթյեն Գրեխին[13]։ 2020 թվականի նոյեմբերին Դալլին նշանակվել է էներգետիկայի, ձեռնարկությունների և կայուն զարգացման նախարար[14]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի ընկերներ, հոգաբարձուների խորհրդի անդամ (2020 թվականից)[15]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Դալլին ճանաչվել է Եվրախորհրդարանի լավագույն հինգ նոր պատգամավորներից մեկը The Parliament Magazine-ի կողմից[16]։ 2016 թվականի մարտին նա ընտրվել է «Տարվա պատգամավոր» էներգետիկայի ոլորտում[17]։

2017 թվականին Դալլին առաջադրվել է MEP մրցանակաբաշխության երկու տարբեր անվանակարգերում՝ հանրային առողջություն և շրջակա միջավայր[18]։ Նա արժանացել է Հանրային առողջության մրցանակին, որը ճանաչել է նրա աշխատանքը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հոգեկան առողջությունը, աուտիզմը և մանկական ուռուցքները[19]։

2017 թվականի մարտին Դալլին VoteWatch Europe-ի կողմից ստացել է երկրորդ ամենաազդեցիկ տեղը Եվրախորհրդարանի պատգամավորների բնապահպանական քաղաքականության առումով[19]։ Եվրախորհրդարանի պատգամավորներ Գերբեն-Յան Գերբրանդիի և Բաս Էյխաուտի հետ Դալլին դիտվել է որպես առաջատար բնապահպանական քաղաքականություն վարող՝ ԵՄ-ում առաջընթացի համար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Broadcasting Authority programme awards». Times of Malta. 2002 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  2. «Times of Malta ‒ Television award winners». Times of Malta. 2007 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  3. «Is The glass ceiling in Maltese journalism starting to crack?». Independent.com.mt. 2005 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  4. «Times of Malta ‒ Dalli puts Malta first». Times of Malta. 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  5. «Muscat: Labour needs MEPs in the Miriam Dalli mould». MaltaToday.com.mt. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  6. «European Parliament Elections - 2014 Count 1-10». Gov.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  7. «Bil-filmat: Eletta Miriam Dalli». Tvm.com.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  8. Members of the Special Committee on Beating Cancer Արխիվացված 2021-11-12 Wayback Machine European Parliament, press release of July 9, 2020.
  9. «Movers and Shakers | 31 October 2016 | The Parliament Magazine». Theparliamentmagazine.eu. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  10. «Miriam Dalli confirmed as S&D Coordinator for the Environment and Public Health Committee». Independent.com.mt. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  11. «Who are the winners and losers of the European Parliament's reshuffle?». Votewatch.eu. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  12. The S&D Group elects its new Bureau S&D Group, press release of June 19, 2019.
  13. Mia Bortolani (October 23, 2020), Movers and Shakers The Parliament Magazine.
  14. «Updated (2): PM announces Cabinet reshuffle - 4 new ministers, 3 others have change in portfolio». Malta Independent. 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  15. Friends of Europe appoints 29 new members to its Board of Trustees Friends of Europe, press release of June 25, 2020.
  16. «Miriam Dalli named as one of the best new MEPs». Times of Malta. 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  17. «Comodini Cachia, Dalli and Metsola win MEP Awards». Tvm.com.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  18. «Shortlist | MEP Awards». Mepawards.eu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  19. 19,0 19,1 «Miriam Dalli chosen as MEP of the Year for Public Health». Independent.com.mt. 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  20. «Tints of Green: Who Influences Environmental Policy in the European Parliament and How?VoteWatch». Votewatch.eu. 2017 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Դալլի» հոդվածին։