Միրզա Բաբաև
Միրզա Բաբաև | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Mirzə Əbdülcabbar oğlu Babayev |
Ծնվել է | հուլիսի 16, 1913 Mashtagha, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հունվարի 13, 2003[1] (89 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ և II Alley of Honor |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1939) և Բաքվի երաժշտական ակադեմիա (1953) |
Պարգևներ | |
Mirza Babayev Վիքիպահեստում |
Միրզաղա (Միրզա) Աբդուլջաբբար օղլի Բաբաև (ադրբ.՝ Mirzəağa (Mirzə) Əbdülcabbar oğlu Babayev, հուլիսի 16, 1913, Mashtagha, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 2003[1], Բաքու, Ադրբեջան), խորհրդային ադրբեջանցի էստրադային երգիչ և դերասան, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1956), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1992), «Փառք» շքանշանի դափնեկիր (2002)[2][3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանական էստրադային երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Միրզա Բաբաևը, ծնվել է 1913 թվականի հուլիսի 16-ին Բաքվում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Մ. Ազիզբեկովի անվան Արդյունաբերական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Միրզա Բաբաևը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բազմաթիվ շենքերի և թանգարանների նախագծերի հեղինակն է[4]։
Միրզա Բաբաևը 1940-ական թվականների սկզբին՝ պատերազմից վերադառնալուց հետո, սկսեց իր երգչային կարիերան՝ կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիևի ղեկավարած ջազ նվագախմբում։ 1948 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա՝ հայտնի երգիչ Բյուլ-բյուլի դասարան և այն ավարտել է վոկալի մասնագետի որակավորմամբ[5]։
Միրզա Բաբաևը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Տարիներ շարունակ աշխատել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում։
Մահացել է 2003 թվականի հունվարի 13-ին՝ 89 տարեկանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին արժանացել է «Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ», 1992 թվականի մարտի 4-ին՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։ Երկու անգամ պարգևատրվել է «Հումայ» մրցանակով։
Կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975- Խնձորը որպես խնձորի,
- 1960- Այգյուն,
- 2002- Բաժանումը ծովն է,
- 1985- Փեսանի առևանգումը,
- 1982- Դժվար ճանապարհներ,
- 1963- Ռոմեոն իմ հարևանն է,
- 1964- Ուլդուզ,
- 1981- Ուզեյիրի կյանքը;
Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միրզա Բաբաև — «Ծաղիկ իմ պատուհանում»
- Միրզա Բաբաև — «Չես եկել»
- Միրզա Բաբաև — «Թիթեռ»
- Միրզա Բաբաև — «Գուրբան օլում»
- Միրզա Բաբաև — «Նավահանգստում»
- Միրզա Բաբաև — «Ով եկավ, ով գնաց»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ ЧАРУЮЩИЙ ШАНСОН
- ↑ Мирза Абдулджаббар оглы Бабаев
- ↑ Бабаев Мирза - Ага Абдул - Джаббар оглу (Мирза Бабаев) - архитектор, артист, музыкант
- ↑ Бабаев Э. (-2009. - 20 июня). «ЧАРУЮЩИЙ ШАНСОН» (ռուսերեն). Зеркало.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Բաբաև» հոդվածին։ |
|
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2003 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Բարիտոններ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ադրբեջանցի դերասաններ
- Ադրբեջանցի երգիչներ