Թոֆիկ Կուլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոֆիկ Կուլիև
Բնօրինակ անունԿուլիև Թոֆիկ Ալեքպեր օղլի
Ծնվել էնոյեմբերի 7, 1917(1917-11-07)[1][2]
Bilgəh, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ
Երկիր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհոկտեմբերի 4, 2000(2000-10-04)[1][2] (82 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Անկախություն» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ
Կայքtofiqquliyev.musigi-dunya.az
Ստորագրություն
Ստորագրություն
 Tofig Guliyev Վիքիպահեստում

Կուլիև Թոֆիկ Ալեքպեր օղլի (ադրբ.՝ Quliyev Tofiq Ələkbər oğlu, նոյեմբերի 7, 1917(1917-11-07)[1][2], Bilgəh, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ - հոկտեմբերի 4, 2000(2000-10-04)[1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1964)։ Ադրբեջանում էստրադա և ջազ ժանրերի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Azerbaijani musicians and actor.jpg
Ադրբեջանցի երաժիշտներ և դերասաններ: ձախից 3-րդ Թոֆիկ Կուլիև

Թոֆիկ Կուլիևը ծնվել է Բաքվում 1917 թվականի նոյեմբերի 7-ին[3]։ 1934-ին ընդունվել է Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիա։ 1936-ին ավարտել է Կոնսերվատորիան։ 1931-ին նա գրել է «Աշակերտ» երգը։ 1935-ին նա սկսեց գործել Մ. Ազիզբեկովի անվան Պետական Դրամատիկական թատրոնում։ Ուզեիր Հաջիբեկովի նախաձեռնությամբ Նա գնում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա `շարունակելու իր կրթությունը։ Այնտեղ նա սկսեց աշխատել որպես դաշնակահար Թֆասմանի ղեկավարած նվագախմբում[4]։ 1939-ին վերադարձել է Բաքու և 1941-ին հիմնադրել է «Կարմիր բանակ» անսամբլը։ Նա 1943-ին երկու մասի բաժանված անսամբլի "Կարմիր ֆլոթը" մասի ղեկավարն էր։ Պատերազմից հետո նա աշխատել է մի շարք թատրոններում։ Նա սկսեց աշխատել կինոյում 20-րդ դարի 40-ական թվականներից։ 1948-ին շարունակել է կրթությունը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ 1951 թվականին ընդունվել է ասպիրանտուրա։ 1954-ին սկսել է դասավանդել Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիայում։ 1958-ին դարձել է ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, ապա `տնօրենը[5]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]