Մինեստրոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինեստրոնե

Մինեստրոնե (իտալ.՝ minestrone, minestra [ապուր] + -one [ընդլայնված վերջածանց], այն է՝ «մեծ ապուր», ապուր՝ մի շարք բաղադրիչներով), իտալական խոհանոցի ուտեստ, թեթև ապուր սեզոնային բանջարեղեններով, երբեմն մակարոնով կամ բրնձով[1]։ Մինեստրոնեն Իտալիայի ամենատարածված ուտեստներից է։ Որպես կանոն, ավանդական բաղադրատոմսը ասում է, որ բանջարեղենները կտրել, եփել մինչև պատրաստումը, և ապա կեսը մանրացնել հարիչում մինչև պյուրե դառնալը, որը հետո պետք է ավելացնել ապուրի մեջ։ Կարելի է այն պատրաստել նաև պեստո սոուսով։

Իտալիայում կան նաև մինեստրոնեի պատրաստման մի քանի գաղտնիքներ․

•Արգանակով, որը այնտեղ առանցքային բաղադրիչ է։ Իտալական խոհանոցում սովորաբար օգտագործվում է բանջարեղենով արգանակ, ոչ պակաս մսով։ Հազվադեպ օգտագործվում է արգանակով, եփած խոզապուխտով, ավելացված համեմունքներ և խաղողի գինի։
•Խաշած բանջարեղեն՝ միայն դանդաղ կամ աստիճանաբար միջին աստիճանի ջերմության տակ ձիթապտղի յուղով։ Իտալացիները տապակում են սոխ, սխտոր, գազար, սամիթ։ Նաև ավելացնում են դդում։ Միայն այդ դանդաղ տեխնիկան թույլ է տալիս բանջարեղեններով պատրաստել ավելի բուրավետ մինեստրոնե։
•Եղանակ՝ իտալացիները մինեստրոնե պատրաստելու համար օգտագործում են միայն այն բանջարեղենները, որոնք կարող են ձեռք բերել տվյալ պահին տեղի շուկայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]