Միլենա Հարիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլենա Հարիտո
Milena Harito
Ալբանիայի ինովացիայի և հանրային կառավարման նախարար
 սեպտեմբերի 15, 2013
 
Կուսակցություն՝ «Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն»
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Պիեռ և Մարի Կյուրի համալսարան
Մասնագիտություն՝ Ձեռնարկատիրություն
Ազգություն ալբանացի
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1966 (57 տարեկան)
Ծննդավայր Տիրանա
Ալբանիա Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
Ամուսին Իսիդոր Շտետո
 
Պարգևներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ

Միլենա Հարիտո (ալբ․՝ Milena Harito, հոկտեմբերի 4, 1966(1966-10-04)[1], Տիրանա, Ալբանիա[1]), ալբանացի կին քաղաքական գործիչ, Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ Ալբանիայի ինովացիայի և հանրային կառավարման նախարար (2013 թվականի սեպտեմբերի13-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենա Հարիտոն ծնվել է 1966 թվականին Տիրանայում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Տիրանայի Sami Frasheri ավագ դպրոցում։ 1984-1989 թթ. սովորել է Տիրանայի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետում, 1993 թվականին ավարտել է Պիեռ և Մարի Կյուրի համալսարանը մասնագիտացված բարձրագույն կրթության մագիստրոսի դիպլոմով, 1997 թվականին՝ նույն համալսարանի հեռահաղորդակցման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժինը դոկտորի կոչումով[2]։

Միլենա Հարիտոնը կարիերան սկսել է 1989 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև 1991 թվականի ապրիլից մինչև 1992 թվականի սեպտեմբեր Ֆրանսիայում մասնավոր կազմակերպությունում աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Միաժամանակ իրականացնելով թեկնածուական գիտական աստիճանի աշխատանքները՝ ներգրավվել է Եվրոպական հեռահաղորդակցության ամենամեծ հետազոտական կենտրոնում, CNET, Ֆրանս Տելեկոմ, Փարիզ։

Հաջորդաբար աշխատել է Ֆրանս Տելեկոմ-Օրանժ կազմակերպության ռազմավարական վարչությունում՝ իրականացնելով ֆրանս-եվրոպական կարգավորող մարմնի գործառույթները։ Այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։

2013 թվականին ընտրվել է Ալբանիայի պառլամենտի անդամ։ Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, իտալերենի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20170327101701/https://kryeministria.al/en/government/prime-minister-cabinet/harito-milena
  2. «Միլենա Հարիտո, Ինովացիայի և հանրային կառավարման նախարար». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]