Գաղտնի հետախուզական ծառայություն (անգլ.՝ Secret Intelligence Service), հայտնի նաև MI6 (էմ-այ սիքս) անվամբ, Մեծ Բրիտանիայի հետախուզական և հակահետախուզական ծառայության հավաքական անվանում։
Ստեղծվել է 1909 թվականին։ Ընդգրկում է հետախուզության կենտրոնական մարմին Գաղտնի հետախուզական ծառայությունը, անվտանգության ծառայության հակահետախուզության կենտրոնական մարմինը և առանձին գերատեսչությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունները։ Կոորդինացիոն մարմինը Բրիտանական համագործակցության գործերի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր հետախուզության միացյալ կոմիտեն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 353)։