Մերսեդես Մասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսեդես Մասոն
Ծնվել էմարտի 3, 1982(1982-03-03) (42 տարեկան) կամ մարտի 3, 1983(1983-03-03)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԼինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Դևիդ Դենման

Մերսեդես Մասոն (անգլ.՝ Mercedes Masöhn, մարտի 3, 1982(1982-03-03) կամ մարտի 3, 1983(1983-03-03)[1], Լինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա), շվեդ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսեդես Մասոնը ծնվել է 1982 թվականի մարտի 3-ին Շվեդիայի Լինչոպինգ քաղաքում։ 12 տարեկանում ընտանիքի հետ Շվեդիայից տեղափոխվել է ԱՄՆ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում սկսել է աշխատել Ֆորդ Մոդելս մոդելային գործակալությունում։

Առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում 2005 թվականին։ 2011 թվականին խաղացել է գլխավոր դեր «Կարանտին 2։ Տերմինալ» ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է կնոջ գլխավոր դեր «Փնտրողը» սերիալում[2]։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «Պարկ ավենյու, 666» սերիալում[3]։

2015-2017 թվականներին խաղացել է «Վախեցեք քայլող մեռյալներից» սերիալում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 13-ից Մերսեդեսն ամուսնացած է դերասան Դևիդ Դենմանի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Կայուս Քեյն Դենմանը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005-2006 ս Մեկ կյանք ապրելու համար One Life to Live Նիլի
2006 ֆ Բաժանումը The Break-Up աղջիկ
2008 կմ/ֆ Հիմա և ոչ մի տեղ Now and Nowhere Դելորես
2008 ս Անտուրաժ Entourage Կառա
2009 հֆ Օրենքը The Law Թերեզա Ռամիրես
2009 ֆ Կարմիր Ավազներ Red Sands արաբ կին
2009 ս Խուզարկու շուն The Closer Կատերինա Օրտեգա
2009 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում NCIS: Naval Criminal Investigative Service ոստիկանության սպա Հիզեր Քինսայդ
2009 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Ֆրենկի Թայլեր
2009-2010 ս Երեք գետ Three Rivers Վանեսա
2010 հֆ Մահվան բոլոր նշանները All Signs of Death Սոլդեդ
2010 ս Կասլ Castle Մարինա Կասիլյաս
2011 ֆ Կարանտին 2։ Տերմինալ Quarantine 2: Terminal Ջենի
2011 ս Լուսամփոփ Traffic Light Շերի
2011 ս Չակ Chuck Զոնդրա
2012 ս Փնտրողը The Finder Իսաբել Սամբադա
2012 ս Ընդհանուր գործ Common Law Էլեն
2012 կմ/ֆ Կոկոններ Buds Անջելիկա
2012 ֆ Միջնակարգ դպրոց General Education Բիբի
2012-2013 ս Պարկ ավենյու, 666 666 Park Ave Լուիզա Լեոնարդ
2013 ֆ Լոս Անջելեսում մի քիչ միայնակ Slightly Single in L.A. Ստեյսի
2014 ս Californication Californication Էմի Թեյլոր Ուոլշ
2014-2019 ս Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես NCIS: Los Angeles Տալիյա դել Կամպո
2014 ֆ Դիպուկահար։ Ժառանգություն Sniper 5: Legacy Սեն Մալիք
2014 ս Զայրույթի կառավարում Anger Management Մեգի
2015 ֆ Անա Մարիան Նովելալենդում Ana Maria in Novela Land Աննա Գլորիա
2015 հֆ Սպիտակ քաղաք White City Լիզի Ժաֆարի
2015 ս Տիեզերագնացների կանանց ակումբ The Astronaut Wives Club Դոտ Բինգհեմ
2015-2017 ս Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Օֆելյա Սալազար
2017 ս Կասկած Doubt Ելենա Գարսիա
2018-2019 ս Նորակոչիկ The Rookie Զոյի Անդերսոն
2019 ս Ինչպես խուսափել սպանության համար պատժից How to Get Away with Murder Կորա Դունկան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մասոն» հոդվածին։