Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա
Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Juana Mercedes Cabellos Llosa |
Ծնվել է | փետրվարի 7, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Moquegua, Պերու[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1909[5][1] (64 տարեկան) |
Վախճանի վայր | , Լիմա |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր և կանանց իրավունքների պաշտպան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Պերու |
Ժանրեր | վեպ և էսսե |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Blanca Sol? |
Ազգականներ | Mariano de la Llosa y Vizcarra? |
Mercedes Cabello de Carbonera Վիքիպահեստում |
Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա (իսպ.՝ Mercedes Cabello de Carbonera, փետրվարի 7, 1845[1][2][3][…], Moquegua, Պերու[4] - հոկտեմբերի 12, 1909[5][1], , Լիմա), պերուացի գրող։ Պերուական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ռահվիրաներից և առաջին պերուացի ֆեմինիստներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերսեդես Կաբելյոն ծնվել է հարուստ ընտանիքում։ Նրա հայրն ու հորեղբայրը հաճախ էին ճամփորդում և 1830 թվականին ֆրանսիայից լավ պահպանված գրադարան բերեցին։ Մերսեդես Կաբելյոն ինքնուրույն և տնային ուսուցիչների օգնությամբ լավ ուսումնասիրեց ֆրանսերենը, ինչը հետագայում նպաստեց նրան, որ նա կարողանում էր արագ ծանոթանալ Ֆրանսիայից եկող գրքային նորույթներին։ 20 տարեկանում տեղափոխվել է Լիմա, որտեղ դարձել է գրական սալոնի անդամ։
1867 թվականին ամուսնացել է դոկտոր Ուրբանո դե Կարբոներայի հետ, որը Լիմայում մասնավոր պրակտիկա էր անցնում։ Ուրբանոն խաղամոլ էր, նրանք երեխաներ չունեին և դժբախտ էին։ Հետագայում զույգը բաժանվեց։
Մերսեդեսը հանդես է եկել կանանց վիճակի վերաբերյալ մի շարք հոդվածներով, որտեղ նա հստակորեն նշել է այդ ժամանակ հասարակության մեջ կանանց, անկախ նրանց դասից, ենթակա լինելու դիրքը։
1900 թվականին, դեպրեսիայի, խելագար մելամաղձության և տունը, որտեղ ապրում էր եղբոր հետ, այրելու փորձից հետո, Մերսեդեսը տեղափոխվել է հոգեբուժարան։
Մահացել է հոգեբուժարանում 9 տարի անց, 1909 թվականի հոկտեմբերի 12-ին՝ հոգեկան խանգարումներից (կա կարծիք, որ նա ամուսնուց վարակվել էր սիֆիլիսով, և նրա հոգեկան խանգարումը դրա հետևանքն էր)[6]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերսեդես Կաբելյո դե Կարբոներան 6 վեպի հեղինակ է, որոնցից ամենահաջողվածներն են «Բլանկա Սոլ» (1888), «Հետևանքները» (1890) և «Դավադիրը» (1892)։ Գրել է բազմաթիվ հոդվածներ և ակնարկներ գրական և սոցիալական թեմաներով՝ մասնավորապես կանանց էմանսիպացիայի։
Գրողի ստեղծագործությունների հիմնական թեման Լիման է, նրա քաղաքական և աշխարհիկ կյանքը։ Կանանց էմանսիապացիայի ջատագով Մերսեդես Կաբելյո դե Կարբոներան պերուական գրականության պատմության մեջ համարվում է քննադատական ռեալիզմի ռահվիրա։
Որպես ստեղծագործական թեմա ընտրելով կաշառակերությունը և վերին խավի սնանկացումը («Բլանկա Սոլ» և «Հետևանքներ»)՝ գրողը, ըստ Տամայո Վարգասի, «ցանկանում է ստեղծել իրատեսական գրականություն (Լատինական) Ամերիկայում, բայց, գտնվելով կյանքի զգացմունքային կողմում, պայքարում է ռեալիզմի համար։
Մերսեդես Կաբելյո դե Կարբոներայի վեպերում, պատմվածքներում և գրական ու ֆեմինիստ էսսեներում նկատելի է համակրանք և ազդեցություն, բայց առաջին հերթին ֆրանսիական դասականների ազդեցությունը` Բալզակ, Ֆլոբեր, Դոդե, Զոլա։ Իր ժամանակի այս զարգացած կնոջ գրչին է պատկանում նաև Լև Տոլստոյի ստեղծագործական և փիլիսոփայական տեսակետների վերաբերյալ երկարատև մի ակնարկ, որը, ըստ քննադատների, նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ Կարբոներայի վրա։
Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sacrificio y recompensa (Լիմա, 1886, «Ateneo de Lima» ոսկե մեդալ)
- Eleodora (Մադրիդ, 1887)
- Los amores de Hortensia (1886 և 1887)
- Blanca Sol (սոցիալական վեպ) (1888, 1889 և 1894)
- Las consecuencias (1890)
- El conspirador (ինքնակենսագրություն) (1892 և 1898)
Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]
- Influencia de las Bellas Letras en el progreso moral y material de los pueblos (1887)
- La novela realista
- La novela moderna (1892, «Ոսկե վարդ» մրցանակ)
- Estudio comparativo de la inteligencia y la belleza de la mujer
- Perfeccionamiento de la educación y la condición social de la mujer
- La religión de la humanidad (1893)
- El conde León Tolstoi (1894)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1892 թվական - «Ոսկե վարդի» մրցանակ, Բուենոս Այրեսի գրական ակադեմիայի կողմից կազմակերպված ամերիկյան էսսեների մրցույթ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կոնգրեսի գրադարան — 1800.
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20210207171519/https://parlamentoandino.org/mercedes-cabello-de-carbonera-4/
- ↑ 3,0 3,1 https://diariouno.pe/columna/mercedes-cabello-escritora-y-feminista-del-siglo-xix/
- ↑ 4,0 4,1 4,2 https://revistafenix.bnp.gob.pe/index.php/fenix/article/view/205/1059
- ↑ 5,0 5,1 5,2 Record #56788247 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Mercedes Cabello de Carbonera
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերսեդես Կաբելյո դե Կարբոներայի աշխատանքները Գերմանական ազգային գրադարանի գրացուցակում (գերմաներեն):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա» հոդվածին։ |