Մերի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Իլիչի Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1973 (50 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1995)
ՄասնագիտությունԼրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Մերի Իլիչի Հարությունյան (հունիսի 11, 1973(1973-06-11)), հայ լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում, ստացել ժուռնալիստի որակավորում։ 1998 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ղեկավար կանանց խրախուսում» ծրագրով ԱՄՆ-ում մասնակցել է երկամսյա դասընթացների, 2005 թվականին մասնակցել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի՝ «Ժամանակակից լրագրության զարգացումները» թեմայով երկշաբաթյա ծրագրին, 2007 թվականին՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ «Կառավարության կապը հասարակայնության հետ» թեմայով ծրագրին, 2007թ. մասնակցել է Բրիտանական խորհրդի՝ «Լիտվայի և Հայաստանի կառավարության մամուլի խոսնակների և լրագրողների փորձի փոխանակում` երկխոսության ճանապարհին» ծրագրին, 2018թ. մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի` «ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին»։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1997 թվականներին՝ Արմենպրես պետական լրատվական գործակալության լրատվավերլուծական, քաղաքական բաժնի լրագրող[1]։
  • 1997-1999 թվականներին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր», այնուհետ՝ «Հայլուր» լրատվական, վերլուծական ծրագրերի լրագրող։
  • 1999-2000 թվականներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Ձեռագիր» լրատվական, վերլուծական հեռուստածրագրի ղեկավար, մեկնաբան։
  • 2000-2008 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից[2]։
  • 2009 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2009-2010 թվականներին եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասային աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր անդամները - APRA». www.apra.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Կան ղեկավարներ, ովքեր միշտ չէ, որ պահանջկոտ են ու հետևողական»
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]