Մետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետոն
ՏեսակՀալած պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
Կաթկովի կաթ

Մետոն (ֆր.՝ Metton), ֆրանսիական պանիր[1], որը պատրաստում են հիմնականում Ֆրանշ-Կոնտե երկրամասում[2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետոն պանրատեսակը պատրաստում են յուղազերծած կովի կաթից[3]։ Սիճուկը տաքացնում են մինչև 60 աստիճան, ապա մամլում և ձևավորում։ Դրանից հետո մետոնը մանրում են և մի քանի օր թողնում տաք տեղում։ Հասունացած պանիրն իրենից ներկայացնում է բուրավետ «հատիկներ»՝ դեղնանարնջագույն երանգով, հիմնականում ընկույզի չափի[4]։ Պանիրն այդ փուլում գործնականորեն չի ուտվում և հիմնականում օգտագործվում է կանկուայոտ պատրաստելու համար[5][6]։ Դրա պատրաստման ավանդական եղանակն է՝ տաքացնել մետոնը կավե պնակի մեջ՝ կաթի կամ ջրի ավելացմամբ, որից հետո ավելացնել աղ և յուղ (երբեմն նաև սխտոր)։ Արդյունքում ստացվում է ձգվող նուրբ դեղին գույնի զանգված։ Կանկուայոտն առանձնանում է իր ցածր յուղայնությամբ՝ 2 %-ից 8 %[5][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մետոն պանրի մասին».
  2. «Metton - Encyclopédie Wikimonde». wikimonde.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  3. Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 67
  4. Larousse gastronomique, 2007, էջ 155
  5. 5,0 5,1 Petit Futé, 2006
  6. «METTON en lumière la cancoillotte !». www.bourgognefranchecomte.fr (ֆրանսերեն). 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  7. «La Cancoillotte - www.cancoillotte.net». www.cancoillotte.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]