Ծնվել է Իրանի Մաշհադ քաղաքում։ Նրան մեծ հռչակ բերեցին` 1951 թվականին հրատարակած «Արղանուն», «Ձմեռ» բանաստեղծությունների ժողովածունները։ Այնուհետ մեկը մյուսի ետևից լույս տեսան նրա «Շահնամեի ավարտը», «Որս», «Աշունը բանտում», «Լավագույն հույսը» և այլ ժողովածուներ, որոնք նրա տեղը ընդմիշտ ամրագրեցին Իրանական ժամանակակից պոեզիայում։ Վախճանվել է Թեհրանում[3]։