Մեկնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեկնիչ, աստվածաբանական, գիտական, գեղարվեստական գրականություն մեկնող, բացատրող, վերլուծող մատենագիր։ Միջնադարում ամենից շատ մեկնում էին Աստվածաշնչի առանձին գրքեր։ Հայ իրականության մեջ շատ տարածված էին Հովհաննես Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու մեկնությունները։ Որպես Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ»-ի Մեկնություններներ հայտնի են Դավիթ Քերականը, Մովսես Քերթողը, Գրիգոր Մագիստրոսը, տոմարի Մեկնիչներներ՝ Անանիա Շիրակացին, Հովհաննես Կոզեռնը, Հակոբ Ղրիմեցին, Աստվածաշնչի առանձին գրքերի Մեկնություններներ՝ Եղիշեն, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png