Մելիքսեթ Կազմող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիքսեթ Կազմող
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ժանրխաչքար[1]
Մասնագիտությունքանդակագործ

Մելիքսեթ Կազմող (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XVI դ․ քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող։ Ստեղծագործել է հիմնականում Նոր Բայազետի (այժմ՝ Կամո) շրջանում, 1541—95 թվականներին։ Մելիքսեթ Կազմողի ստորագրությամբ հայտնի խաչքարերը գտնվում են Կարմիրգյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան կողմում, պարսպի տակ (1541) և արևմտյան պատի մեջ, մուտքից վեր (1567), երկուսը՝ Սուրբ Գևորգ կիսավեր եկեղեցու հարավային պատի տակ (1546 և 1549), Սարուխանի գյուղամիջի մատուռի ներսում, հյուսիսային պատի մեջ ագուցված (1549), Հրազդանի շրջանի Ծաղկունք գյուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարավային պատի տակ (1553), Նորադուզ գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավում, այլ խաչքարերի շարքում (զույգ խաչքար, 1555 թ․ և անթվակիր), ամենաուշ թվագրվածը (1595)՝ զավթի արևելյան մուտքի ճակատին, Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ մեկը արևելյան պատի մոտ, մյուսը՝ պարսպի հյուսիսարևելյան անկյունին (1580 և անթվակիր) ու Նոր Բայազետի Սուրբ Կարապետ եկեղեցու արևելյան պատի Մելիքսեթ Կազմող, խաչքար (XVI դ․, Նորադուզ գյուղ, Կամոյի շրջան) կենտրոնում։ Մելիքսեթ Կազմողի խաչքարերին բնորոշ է նեղ քիվը, լայն ճակատը, որի կենտրոնում, խորանի մեջ խաչն է, շրջանակները լայն են, քառակուսիներով, արձանագրությունը մեծ մասամբ քիվի վրա է, իսկ ուռուցիկ տառերով ստորագրությունը՝ խորանի վերին երկու կողմերին։ Զարդաքանդակները չափազանց նուրբ են, ոճավորված։ Մելիքսեթ Կազմողը Նոր Բայազետի շրջանում գործող XVI դ․ ամենանշանավոր արվեստագետներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 392.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Մ., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963, էջ155-157։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 392